Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ասեց.— Ա՜յ մե՛ր, իմ քվորտանց ազատողը ինձ էլ կազատի։

Ասեց.— Բախտավոր ես, քե՜զ էլ կազատեն։

— Ինձ խոսք տվեց։

— Ո՞վ։

— Իմ քվորտանցը ազատողը։

— Մի ասա՛, տենանք ո՞վ ա։

— Մարդի բան չես ասի՞։

— Չէ՛:

— Մեր Խոզարածը։

— Ի՜նչ ա ասում։

— Ա՛ստված վկա։

— Բա էթանք ես էլ խնդրվեմ։

Ասեց.— Որ իմանա թե քեզ ասել եմ, ինձ էլ կսըպանի, քեզ էլ։

Էգսի առավոտը թագավորը իրա ղոշունը հավաքեց, գնաց դևերի աղաքը կաննեց, համա շատ երկուղ էր անում, հրոպպե–հրոպպե թամաշ էր անում, թե էն սարիցը ձիավորներ գալիս են, թե չէ։ Մըն էլ տեհավ մի սիպտակ ձիավոր եռեսուն ձիավորների հետ էկավ։

— Տղե՜ք, աչքներդ լի՛ս,— ասեց,— ճա՛մփա, ճա՛մփա, ճա՛մփա բա՛ց արեք։

Ճամփա տվին, ձիավորներն էկան անցան, ընկան դևերի վրա, քշի, հա՛ քշի, տուր հա՛ տուր, ջարդա հա՛ ջարդա, ընենց ջարդեցին, մնաց մի հոգի։

Ձիավորը բռնեց անկաջները կտրեց, պինչը կտրեց, ասեց.— Դե՛ գնա, խաբար տա՛ր։

Եդ դառան։ Թագավորը իրա ղոշընին ասեց.— Ընենց արե՛ք, որ կարենաք բռնի։

Ձիավորները ո՛ր մոտացան թագավորին, տղեն ասեց.— Դուք քշեք, գնացեք, ինձ բռնում են, թող բռնեն։

Ձիավորները քշեցին գնացին։ Տղեն հանեց դանակը, բիլակը մի քիչ արնացրեց, կամաց քշելով գնաց։ Էկան տղին բռնեցին, տարան թագավորի մոտը։

Թագավորը վազեց, տղի ձիու ճակատը պաչեց, կռացրեց տղի ճակատն էլ պաչեց, ասեց.— Իմ թագավորությունը քեզ ղուրբան։

Տեհավ կռիցը արին ա գալի, այլուխը ջեբիցը հանեց, կապեց կուռը, հենց որ կապեց, տղեն ձիուն էրկու օրզանդու տվեց՝ թռավ գնաց։