Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էդ ղոնաղը ըստոնք որ տեհավ, աչքը մնաց էդ Քարի վրեն, միտքը բիրդան փոխվեց. «Ո՛նց անեմ, ո՛նց չանեմ,— ասեց,— որ էս Քարը մի ֆանդով գողանամ, ըստիան ծլկվեմ, էթամ»։

Էդ գշեր, որ բիրագի մննում են տեղերը քնում, ոտքը[1] հանդարտվում ա, էդ ղոնաղը վեր ա կենում, ուսուլով էթում, ման գալի, էն հունարով Քարը գտնում, վեր ունում, դնում ջեբը, մոտանում ա դռանը, որ բաց անի, փախնի, բիրդան դուռը ձեն ա տալի. «Ա՜յ հարա՜յ, է՛կեք, հա՛սեք, բռնե՛ք, որ ղոնաղը Քարը տարա՜վ»։

Էս ձենի վրա ղոնաղը ափալ-թափալ Քարը էլ եդ տանում ա դնում իրա տեղը, ինքն էլ սուս ու փուս էթում մննում տեղերը, ղաստաքուն տալի։

Ամարաթի տերը ձենը որ լսում ա, ալբիալը քնատեղիցը վեր ա թռնում, ճրագ վառում, էթում ա տենում, որ Քարը իրա տեղին ա, եննա գալիս ա ղոնաղին ա ակը տալի, տենում ա, ղոնաղն Էլ իրա տեղերումը քնած ա:

— Բա՛ս կա, չկա,— ասում ա,— մեր դուռն ա սուտ ասե, զուր տեղը մեզ դիվադաթար արե։— Գալիս ա թեք ընկնում, քնում։

Անց ա կենում մի վախտ, էդ ղոնաղը տենում ա ամարաթի տերը քնեց, էլի վեր ա կենում, ուսուլով էթում Քարը վեր ունում, հենց ուզում ա դուռը բաց անի, դուռը էլի ձեն ա տալի․ «Ա՜յ հարա՜յ, է՛կեք, հա՛սեք, ղոնաղը Քարը փախցնում ա»։

Ղոնաղը էլի վռազ-վռազ Քարը տանում ա դնում իրա տեղը, ինքն էլ ափալ-թափալ էթում ա մննում տեղերը՝ տազ անում, սաքի թե քնած ա։

Ամարաթի տերը էս ձենի վրեն վե թռավ տեղիցը, էլի ճրագ վառեց, գնաց տեհավ Քարը ընդե ա. գնաց ղոնաղի կուշտը, տեհավ ղոնաղն էլ իրա տեղերումն ա քնած։ Ինքն իրան շատ հերսոտեց, որ ըս էլ էրկու հետ դուռը զուր տեղը իրան վեր ա կացնում. եննա փոր ու փոշման գնաց մտավ իրա տեղերը, քնեց։

Չանցկացավ մի սհաթ, ամարաթի տերը որ աչքը կպցրեց, ղոնաղը էլի վե կացավ, ուսուլով գնաց դպա Քարը. էլի ուզեց

  1. Գրառման ձեռագրում այս բառին նախորդում է. «Գշերվա մի վախտ որ․․․», որը բանահավաքը ջնջել է (Ծ. Կ.)։