Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մացից ըսկի ի՞նչ ունես, հացս հատել ա, ըստերանք էլ մոտիկ գեղ չկա, որ էթամ առնեմ, սաղ օրը նշխարք չեմ դրե բերանս։

— Ունե՛մ, խի՞ չունեմ,— ասում ա:— Արի մի տեղ նստենք, զաթի ես էլ եմ սոված, հաց ուտենք. մի քիչ դինջանանք, էլի վե կենանք, էթանք մեր ճամփեն։

Ըստե մի տեղ նստում են. էդ մարդը խուրջնիցը դաստախունը հանում ա, փռում։

Եննա Քարը ջիբիցը հանում ա, դնում լիզվի տակը, ասում.— Սո՛ւփրա, բա՛ցվի։

Ասելու բաշտան դաստախունը ամեն տեսակ խորակով լցվում ա։ Էրկսով ուտում են, կշտանում։ Էդ ճամփորդի աչքն էլ ա մնում էդ Քարի վրեն:

— Ա՛ղպեր,— ասում ա,— ես աշխարքումը ի՛նչ հունար ասես՝ տեհել եմ, համա քու Քարի հունարը ամեն բանից անցկացավ։ Ա՛ղպեր,— հարցնում ա,— էդ Քարը չե՞ս ծախի, առնեմ։

— Լավ,— ասում ա էդ մարդը,— որ ծախեմ՝ ի՞նչ ունես, էս Քարի գինը կա՞րաս տա։

— Էս Խանչալից սավայի զադ չունեմ, ո՞ւզում ես՝ արի՛ սրա հեննա փոխենք։

— Էդ Խանչալի հունարն ի՞նչ ա, որ փոխեմ:

— Իմ Խանչալի հունարն էն ա, որ ասեմ. «Խա՛նչալ,– կոտորա՛», ինչքամ մարդ ըլնի՝ քոմմքին էլ սոխի նման կկոտորի, կփրթի, վե կածի. տասը թագավոր որ իրա ղոշնովը աղաքը գա, սրան ախտելու ճար, իլլաջ չկա՝ բիրագնին էլ ղիմա-ղիմա կկոտորի, կթողա։

— Դե որ էդ հունարն ունի, ա՛րի վախենք։

Քարը տալիս ա սրան, Խանչալն առնում։

Եննա հրամայում ա Կոմբալին.— Կո՛մբալ, տո՛ւ։

Ասելու բաշտան Կոմբալը վրա ա հասնում էգ Խանչալի տիրոնչը՝ տու՛ր թե կտաս, տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ, քու հավան կացած սըխկում ա թողում։

— Ամա՜ն, ա՛սսու սիրուն,— գոռում ա էդ ճամփորդը,— ինձ սրա ձեռիցը ա՛զատա, Խա՛նչալն էլ քեզ, Քա՛րն էլ քեզ, ես զադ չեմ ուզում։

Էթում ա նրան Կոմբալի ձեռիցն ազատում ա, իրա Քարն էլ