Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տները հազիր ա. անե՜ր, անե՜ր, անե՜ր եմ ասում, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես՝ հենց էդ աներին թամաշ անես: Կնիկը, հո, խելքամաղ էր էլե մնացե, քիչ էր մնում բերնի ջուրը էթա: Աղաքվա դառն–աղքատ, օրեն հացի կարոտ մարդ ու կնիկը հմի դառան հարուստ, էդ թազա տների միջին կացան:

Հարևանները մնացել ին զարմացած, թե էդ մարդը էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը ո՞րդիան աշխատեր, բերեց:

Անց ա կենում ըսենց մի քանի վախտ, օրեն մի օրը կնիկը կպնում ա մարդի յախեն։

— Ա՛յ մարդ,— ասում ա,— էսթավուր լավ տներ ունենք, լավ սարք ու կարգ ունենք, ա՛րի մի օր թագավորին կանչենք ղոնաղ. աստոծ մեզ տվել ա՝ չի խնայե, մենք հմի ը՞նչով ենք նրանից պակաս։

— Ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— չես թողա մեր քյասիպ հալովը վեր ընկնենք, ախա՜ր մենք թագավորի լայաղ մարդիկ ե՞նք, որ նրան ղոնաղ կանչենք։


— Խի՞,— ասում ա կնիկը,— քու ի՞նչն ա պակաս, քու գոլվա՞թն ա պակաս, քու հարստությո՞ւնն ա պակաս, թե քու նիստ ու կացը. դու պակաս անըմով մարդ ե՞ս, որ թագավորին չես կարա ղոնաղ կանչի։

Սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛. մարդը ո՛ր տենում ա կնիկը իրանից ձեռը չի քաշում, ասում ա.— Տե՛ս, ա՛յ կնիկ, կկանչեմ, համա վերջը կփոշմանես, հա՜։

— Չե՛մ փոշմանի,— ասում ա,— դու կանչա։

— Լա՛վ, թող քու ասածն ըլի, կկանչեմ։

Օրեն մի օրը էս մարդը վեր ա կենում, էթում թագավորի ամարաթները։ Էթում ա դուզ թագավորի խնամաքարի վրեն նստում։

Թագավորի նազիր-վեզիրը սրան որ վարավուրդ են անում, դուս են գալի հարցնում.— Ի՞նչ մարդ ես, ի՞նչ բանի հմար ես էկե։

— Ֆլա՛ն մարդն եմ,– ասում ա,– էկել եմ թագավորի կուշտը, խնդիրք ունեմ ասելու։

Թագավորի նազիր-վեզիրը գալիս են, թագավորին հարցնում.— Թագա՛վորն ապրած կենա, ֆլա՛ն մարդն էկել ա, ուզում ա քեզ տենա, թո՞ղանք գա, թե չէ։