Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազարի դուռը, բալքի ֆահլա բռնվի, յա ամսով մնի կուշտը նոքար ըլնի, աշխատանք անի: Դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, սրա՛ն հարցնում, նրա՛ն հարցնում, վերջը տենում ա հրես մի բեղրդյան ընկել ա, նոքարի ա ման գալի։

Էս բեղրգյանը գալիս ա Ղամբարի կուշտը, հարցնում.— Տղա՛, նոքար չե՞ս ըլնի:

— Խի՞ չեմ ըլնի,– ասում ա Ղամբարը,– ես էլ զաթի տեղի ի ման գալի։ Եննա, տարեկան հախս ի՞նչ կտաս,– հարցնում ա Ղամբարը։

— Հալալիցը՝ մի աղչա, հարամիցը՝ էրկու աղչա,– ասում ա բեզրգյանը։

— Բա՛ս որ ըտենց ա, էթամ կնկանս հարցնեմ, գամ,— ասում ա Ղամբարը:

Էթում ա տուն, կնկանն ասում.— Մի բեղրգյան ուզում ա ինձ նոքար բռնի, ասում ա՝ հալալիցը մի աղչա կտամ, հարամիցը՝ էրկու, հմի չեմ գիտա ո՞րը վեր ունեմ։

— Հարամիցը որ տասը աղչա էլ տա՝ վե չունես, հալալիցը մի աղչա էլ տա՝ վե՛ կալ,— ասում ա կնիկը։

— Բաս որ ըտենց ա, կէթամ բեզրգյանին նոքար, նա էլ զաթի պտի էթա ուրիշ երկիր ապրանքի։

Կնկա հեննա մնաս բարով ա անում, վե կենում էթում բեզրգյանի կուշտը։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա Ղամբարը,— հալալից որ մի աղչա տաս, քու կուշտը նոքար կմննեմ։

— Լա՛վ, ասում ա բեզրգյանը,— կտամ, խի՞ չեմ տա։

Էս Ղամբարն ա՝ ճամփի թադարեք ա տենում, քոչ ու բարխանա ա անում, բեռները բարձոտում, կապում, կապկպում, բեզրգյանի հեննա ընկնում ճամփա: Էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում են մի չոլ-յաբանի տեղ։

Ըստե բեզրգյանը Ղամբարին ասում ա.— Արի՛ բեռները վե դնենք էս ջրֆորի կշտին, համ ղավլաղաթիրը ջրենք, համ էլ մի քիչ հաց-մաց ուտենք, դինջանանք, նոր վե կենանք, ընկնենք ճամփա։

Բեռները ըստե վեր են դնում, հացի թադարեք են տենում, որ ուտեն։ Հաց են ուտում, պրծնում, եննա բեզրգյանը Ղամբարին