Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցնում ա.— Կա՞րաս մննի էս ֆորը, փարխաջով ջուր հանես, որ ղավլաղաթիրը ջրենք։

— Կարամ, խի՞ չեմ կարա,— ասում ա Ղամբարը:

Բերում են պարանը կապում Ղամբարի միջքիցը, կախ տալի ֆորը։ Ղամբարը կախ ա ըլնում ֆորը, փարխաջը լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, ընչանք սաղ ղավլաղաթիրը ջրում են պրծնում։

Եննա Ղամրարը ձեն ա տալի.— Բեղրգյա՛նը սաղ ըլնի, դե՛ հմի պարանը կա՛խ տվեք դուս գամ։

Պարանը կախ են տալի ֆորը. Ղամբարը հենց էն ա ուզում էր կապի մեջքը, մըն էլ ի՜նչ տենա՝ փեշիցը քաշում են, չեն թողում դուս գա։ Ղամբարը մնում ա մոլորած, թե էս ի՜նչ բաս ա. եդ ա մտիկ տալի, տենում ա հրես էրկու դուռ ա բաց էլե ֆորի միջին։ Մի դռնովը մտիկ ա տալի, տենում լիքը իսանի ջամդաք ա, մեկել դռնովն ա մտիկ տենում՝ գլուխ ա. մխելի դպա նեքսև ա մտիկ տալի, տենում ա հրես իրեք սիրո՜ւն, նաշխո՜ւն, հուրի-մալաք աղջիկ նստած քարդահ են անում, էն դիհն էլ մի էրծաթե սինու վրեն մի չեչոտ Գորտ ա դրած, մի սիրո՜ւն, նաշխո՜ւն տղա էլ հենց հայիլ-մայիլ էլած էդ Գորտին ա մտիկ տալի։

— Տղա՛,— հարցնում են էդ աղջկեքը,— ա՛րի դրուստն ասա, մենք ենք սիրուն, թե էդ չեչոտ Գորտը, որ էդ տղեն հայիլ-մայիլ էլած դրան ա մտիկ տալի։

Ի՛նչ ասեմ,— ասում ա Ղամբարը,— սրտի սիրածը սիրուն կըլնի։

Էս ասելու բաշտան Գորտը չաթմիշ կըլնի, կպատռվի, միջիցը մի դհա՛ սիրուն, դհա՛ նաշխուն աղջիկ դուս կգա, էն գիհը կկաննի:

— Է՞ս ինչ բաս ա, էսքամ իսանի ջամդաքն ու գլուխը ո՞րդիան ա,— հարցնում ա Ղամբարը տղին։

— Տղա՛,— ասում ա,— թամամ քառասուն տարի ա էս ֆորի միջին եմ, ինչքամ մարդիկ են կախ էլե էս ֆորը, քեզանից սավայի մինն էլա չէր ասե, թե. «Սրտի սիրածը սիրուն կըլնի», քոմմքի գլուխն էլ կտրել ենք, ըստե վե քցե։— Եննա աղջկերանցն ասում ա.— Դե՛, սրա խալաթը բերեք, որ ըսենց խելոք ջուղաբ տվեց։

Աղջկեքը կէթան իրեք նուռ կբերեն, կտան Ղամբարին։ Տալու բաշտան էդ էրկու դուռն էլ եդ կըլնի, կշինվի։ Ղամբարը ափալ-