Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղամբարը վեր ա կենում, էթում բեզրգյանի կուշտը:

— Բեզրգյանը սաղ ըլնի,— ասում ա,— ինձ մուրախաս արա էթամ իմ բանին, բոլ ա ինչքամ նոքարություն արի:

— Դու գիտաս,— ասում ա բեզրգյանը,— էսքամ տարի կշտիս նոքարություն ես արե, քեզանից գանգատավոր չեմ, համա հմի որ էլ չես ուզում կենա, ըն էլ դու գիտաս. գնա՛, աստոծ քեզ հետ։

Բեզրգյանը բերում ա ինչ որ նրա հախն էր տալիս ա, ճամփու դնում։ Ղամբարը բեզրգյանի հեննա մնաս բարով ա անում, վեր ա կենում ուրախ-ուրախ գալի տուն։

Որ տուն ա գալի թե չէ, կնկանը հարցնում ա.— Ղորթ իմ գնալուց եդը թագավորը ըսկի քեզ հարցրել ա՝ ի՞նչ ես անում, ո՞նց ես ապրում, սա՞ղ ես, մեռած ես։

— Չէ՛,— ասում ա կնիկը,— որ ասես, չի հարցրե. էրևում ա թունդ ա ինադ արե։ Համա ես միտք եմ արե,— ասում ա,— որ դու սաղ-սալամաթ գաս, մի օր հորս կանչենք իրա նազիր-վեզրի հեննա մեզ ղոնաղ. ո՛վ գիտա, նա ընենց ա իմանում՝ մենք սովածությունից մեռել ենք, պրծե։

— Ա՛յ կնիկ,— ասում ա Ղամբարը,— էդ լավ ես միտք արե, բաս որ ըտենց ա, թադարեք տե՛ս, հենց էգուց թագավորին կանչենք ղոնաղ։

— Կանչե՛նք,— ասում ա կնիկը,— ո՛վ գիտա, մեզ որ տենա, ըսկի չի էլ ճանանչի։

Է՜հ, Ղամբարի կնիկն ա՝ փա՛ռք ասսու, տունուտեղը լիքը, դուռը լիքը, վեր ա կենում թադարեք տենում, մի լավ ղոնաղլղ սարքում։

Էգսի օրը Ղամբարն էթում ա թագավորին կանչում ղոնաղ:

Թագավորը վեր ա կենում իրա նազիր-վեզրի հեննա գալիս ա սրանց տունը։ Թագավորին լավ պատիվ են տալի. ուտում են, խմում, քեֆ անում։

Հենց էն թունդ քեֆի վախտը Ղամբարի կնիկը թագավորին հարցնում ա.— Թագա՛վորը սաղ ըլնի, դու մի աղջիկ ունեիր, ի՞նչ էլավ.

— Ի՞նչ ասեմ,— ասում ա թագավորը,— մի փուշ ծախող կար, աղջիկս աչքը քցեց նրան, ես էլ ինադ արի, վե կալա տվի, համա, հմի որ միտս ա ընկնում, լերդ ու ջիգյարս էրվում ա, փոթոթվում մնում։ Արել եմ ձեռներովս, լաց եմ ըլնում աչքերովս,— ասում ա