Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավորը։— Հմի շատ եմ փոշմանե, շատ եմ գլխիս վա՜յ տալի, ձեռս զադ չի ընկնում. տենաս սա՞ղ ա, թե սովածությունից մեռել ա։ Ա՜խ, նրան մի տենայի, էլ դարդ չէի ունենա։

Էդ խոսքի վրեն Ղամբարի կնիկը էլ չի կարում համբերի, վրա ա պրծնում, փաթթվում հոր ճտովը։

— Ես քու աղջիկն եմ,— ասում ա,— բա չե՜ս ճանանչում, ըս էլ իմ տղեն ա, ըս էլ զաթի իմ փուշ ծախող մարդն ա. բաս որ ասում ի՝ էս փուշ ծախողի միջին մի հունար կա, դու չիր ավատում: Հմի տե՞նում ես իրա հալալ քրտնքովը ինչքամ մալ ու դոլվաթ ա կիտե:

Թագավորը մնացել էր սառած նրանց էրեսին մտիկ անելոն, իրա աչքերին չէր ուզում ավատա, հենց իմանում էր՝ էրազում ա։

Նոր թազադան ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, ի՜նչ դափ ու զուռնա, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։