Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9. ՂԱՀՐԱՄԱՆ-ԲԼՈՒԹ

Ավալ ժամանակին մի թագավոր ա ըլնում, ունենում ա իրեք տղա։ Էդ թագավորն ա՝ որ շատ ծերանում ա, ձեռ ու ոտից ընկնում, ասում ա․ «Կանչեմ տղեքանցս, խրատ տամ. մարդ ա՝ բա՛լի մի ղաֆիլ մեռնում եմ»։

Օրեն մի օրը տղեքանցը կանչում ա։

— Ա՛յ որդիք,— ասում ա,— տենում եք ծերացե, դեն եմ ընկե, ըսօր կամ էգուց չկամ, ձեզ ուզում եմ,— ասում ա,— մի վասիաթ անի. ինձանից եղը կլսեք՝ դո՛ւք գիտաք, չեք լսի՝ է՛լի դուք գիտաք, մեղքն ու վարձքը ձեր շլինքը։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են տղեքը,— ասա՛, կլսենք, խի՛ չենք լսի:

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— որ կլսեք, կասեմ։ Ա՛յ որդիք,— ասում ա,— ինձանից ձեզ ամանաթ. ո՛ր ճամփովն ուզում եք՝ գնացեք, համա չըլնեմ-չիմանամ է՛ս մի ճամփովն էթաք հա՜, թե չէ, դո՛ւք գիտաք, նհախ տեղը գլխներդ շառի մեջ կքցեք։

— Լա՛վ, թագավորն ապրած կենա,— ասում են տղեքը,— որ ասում ես՝ չենք էթա։

Անց ա կենում մի վախտ՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս,