Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մախլասի՝ վեց ամիս[1], էդ թագավորը օրեն մի օրը հիվանդանում ա, տեղով-բարձով թեք ընկնում, էլ չի վե կենում, տղեքանց չարը տանում ա: Է՛հ, էդ տղեքն են՝ վեր են ունում իրանց հորը, ոնց որ կարգն ա, տանում են առոք-փառոք թաղում, թողում գալի տուն:

Հոր մահից եդը թագավորությունը մնում ա էդ իրեք աղպորը, որ դորե-դոր պտի թագավոր նստեին։ Ի՛նչ ասիլ կուզի, որ քոմմըքից աղաք մենծ աղպերն ա թագավոր ըլնում։

Անց ա կենում մի վախտ. էս մենծ աղպերն ա՝ օրեն մի օրը ինքն իրան միտք ա անում. «Աղպեր,— ասում ա,— ախար մեր հերը խի պտի վասիաթ աներ, թե որ ճամփովն ուզում եք գնացեք, էն մի ճամփովը չէթաք. կա չկա՝ ըստե մի բան կա. պտի հազար մարդ վեր ունեմ,— ասում ա,— էթամ տենամ՝ ընդերանք ի՛նչ կա, ի՛նչ չկա»:

Լա՚վ։ Էս մենծ աղպերն ա՝ թագավորությունը թողում ա միջնեկ աղպորը, ճամփի թադարեք տենում, հազար ձիավոր վեր ունում, ինքն էլ ասպաբավորվում, յարաղ-ասպարը կապում, նիլնում ձին, ընկնում աղաք, էդ ճամփեն բռնում՝ էթում։

Էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ քանի էթում ա, տենում ա լավ-լավ չայիր–չիման, կանանչ տեղեր, որ վրեն նստիլ, մի կտոր հաց ուտիլը՝ հենց ի՛նչ ասես ածի, հազար մի ռանգ ծաղկներ, որ նրանց ֆոտը չէր դիպնում մարդի պնչի[2], խելքամաղ էր անում, թողում, լավ-լավ անմահական աղբրներ, լավ-լավ ջրեր, էնքա՜մ զուլալ, էնքա՜մ զուլալ, որ ասեղը քցեիր մեջը՝ տակին կէրևար, էնքա՜մ զուլալ էր. ավին հո՝ էլ հալ ու հեսաբ չկար, ասսու ստեղծած ի՛նչ թավուր ղուշ ասես, ի՛նչ ջուռա ջանավար ասես՝ լիքը, Մախլաս, գլխներդ ինչ ցավացնեմ, մենծ աղպերը ըտերանք որ չի տենում՝ բերանը մնում ա բաց։

— Հե՜յ գիդի աշխարք,— ասում ա ինքն իրան,— էսթավուր չայիր-չիման տեղերը, էս լավ-լավ անմահական աղբրները հալբաթ հերս միջնեկ աղպորս հմար էր պահում, չէր ուզում, որ ես էլ գամ ըստերանք, ման գամ, քեֆ անեմ, իմ աչքն էլ բաց ըլնի, ասեմ՝ աշխարումը ես էլ եմ բան տեհե, մարդկերանց ջերկ ընկե:

  1. Տպագիր տեքստում «մախլասի վեց ամիս» արտահայտոլթյունը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում քթի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):