Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եննա միջնեկ աղպերն ասում ա՝ հացի թադարեք տենան, նոքարներից մնին էլ ղրկում ա ավի, ասում ա՝ բա՛լի ղշից-մշից վե քցի, բերի, խորովեն ուտեն:

Էդ նոքարն ա՝ նետուանեղը վեր ա ունում, էթում։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, է՛ս դիհն էթում, է՛ն դիհն էթում, զադ չի ռաստ գալի. վերջը որ շատ պտտվում ա, տենում ա երկնքի էրեսին հրենիկ մի մենծ Սև ղուշ. ասում ա.— Ա՛րի վե քցեմ, տենամ էդ ի՛նչ ղուշ ա:

Ըտերանք մի քարափ ա ըլնում, մննում ա էդ քարափի տալդեն, նետուանեղը քաշում, ո՛ր չի տալի, ղուշը բանձրանում ա, կրակ դառնում, ընկնում գետինը, թագավորին իրա ղոշնով, ձիանըքանցով, չադրներով, մախլաս՝ ինչ ունեին-չունեին էրում, քուլ շինում թողում: Համա էդ ավչին չունքի քարափի տալդեն էր մտե՝ մնում ա սաղ-սալամաթ, որ ասես, նրա մի մաղն էլ ա չի թեքվում: Ըստոնք որ չի տենում, ափալ-թափալ դուս ա գալի քարափի տալդիցը ու դո՜ւղ[1] դպա իրանց երկիրը։

Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց երկիրը, էթում թագավորին գլուխ տալի, ընդե կաննում: Պուճուր աղպերը մնում ա արմացած:

— Բա մեկելներն ո՞ւր են,— հարցնում ա,— բա միջնեկ աղպերս խի՞ չէկավ:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. էն ճամփեն բռնեցինք գնացինք, տեհանք՝ լավ-լավ չալիր-չիման, կանանչ տեղեր, լավ-լավ անմահական աղբրներ, որ տենողի խելք էր էթում. ըտե վեր էկանք, չադիր տվինք, կացանք, թագավորն ասեց՝ նետուանեղը վեր ունեմ, էթամ ավի. ես էլ վե կալա, գնացի: Գնացի, գնացի, տեհա երկնքի էրեսին հրենիկ մի Սև ղուշ: Ասեցի՝ վե քցեմ տենամ էդ ի՛նչ ղուշ ա: Տալու բաշտան ղուշը բանձրացավ, կրակ դառավ, ընկավ գետինը, թագավորին իրա ղոշնով, ունեցած-չունեցածովը[2] էրեց, քուլ շինեց, թողաց: Աստոծ խնայեց, քարափի տալդեն ի մտե, թե չէ ես էլ պտի էն ղազարին գայի, ֆողեց-ֆողի կորչեի:

Պուճուր աղպերն էս որ լսում ա, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ,—

  1. Տպագիր տեքստում՝ պուկ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ զադ-մադով, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):