Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում ա,— կա չկա մենծ աղպերս էլ ա էդ ճամփեն բռնե գնացե, էդ քյաֆուր ղշին ռաստ էկե, քուլ դառե մնացե:

Շատ ա սուգ ու շիվան անում, գլխին վա՛յ տալի, մղկտում, լաց ըլնում, համա էլ որդե՝ բանը բանից անց էր կացե:

— Ի՛նչ ուզում ա ըլնի,— ասում ա,— մի օր էլել եմ, մի օր էլ պտի մեռնեմ, հարիր ձիավոր պտի վեր ունեմ, էդ ճամփեն բռնեմ էթամ, գլուխս մահի տամ, աղպորտանցս ինադը հանեմ էդ ղշիցը՝ նո՛ր որ սիրտս հովանա:

Ջա՛նրմսան տղեն, թագավորությունը թողում ա մորը, ճամփի թադարեք տենում, հարիր ձիավոր վեր ունում, յարաղ-ասպարը կապում, ասպարավորվում, ասսու անումը տալի, թռնում ձին, աղպորտանց գնացած ճամփեն բռնում, էթում։ Էն ավչուն էլ ա հեննեն վեր ունում, որ ճամփեն շանց տա:

Գալիս ա, գալի, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի օր, էրկու օր, իրեք օր, տենում ա՝ ղո՛րթ որ լավ-լավ չայիր–չիման, կանանչ տեղեր, լավ-լավ անմահական աղբրներ, որ տենողի խելք էր էթում: Գալիս ա հասնում աղպորտանց վեր էկած տեղը, ըտե վե գալի, չադիր տալի: Նստում են հաց-մաց ուտում, դինջանամ, նո՛ր պուճուր աղպերը ըտե ղոշունը թողում ա, էն ավչու հեննա վե կենում, էթում Սև ղշի հավարին:

Դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, բո՛ւյան, օ՛յան[1] մախլաս՝ շատ որ ման ա գալի, տենում ա Սև ղուշը հրենիկ երկնքի էրեսին էրևաց: Ավչու հեննա քաշվում ա քարափի տալդեն, որ փորձանք չպատահի, նո՛ր նետով տալիս ա. տալու բաշտան ղուշը էլի բանձրանում ա, կրակ դառնում, ընկնում ներքև, թագավորի մարդկերանցը քոմմըքին էրում, քուլ շինում, թողում: Պուճուր աղպերը ո՛ր ամեն բան իրա աչքովը տենում ա, էս հետ ավատում ա ավչուն:

— Ի՛նչ անենք, ի՛նչ չանենք,— ասում ա,— որ իմանանք էդ ղուշը ի՞նչ ջանավար ա, որ էս զուլումը բերեց մեր գլուխը: Է՛թանք,— ասում ա,— էս մոտիկ գեղարենքը, սրանից, նրանից սալըղ առնենք, հարց ու փորձ անենք, բալի ասեն:

Լա՛վ: Ձիանիքը նիլնում են՝ յա՜լլա:

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, է՛ս գեղը, է՛ն գեղը, սրա՛ն են հարցնում, նրա՛ն են հարցնում, թե.— Ֆլա՛ն տեղը մեզ

  1. Է՛ս կողմ, է՛ն կողմ (Ծ. Կ.):