Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի Սև ղուշ ռաստ էկավ. էդ ղուշը ըսե՛նց, ըսե՛նց հունար ունի ու էս օյինը բերեց մեր գլուխը. ա՛սսու սիրուն, մի ա՛սեք, տենանք՝ էգ ղուշը ի՞նս ա, ջի՞նս ա, շանա՞վար ա, թե՞ ուրիշ զադ ա:

— Էդ ղուշը որ կա,— ասում են,— հողածին ա, ինքը աղջիկ, անումն էլ Ղահրաման-Բլութ։ Էդ աղջիկը էնքա՜մ ղոչաղ ա, էնքա՜մ հունարով, որ սաղ աշխարքը ձեռին դողում ա. ձեզանից ղոչաղ, ջահել-ջիվան տղամարդիկ են էկե դրա հավարին, համա ձեռները զադ չի ընկե, քոմմըքին էլ էրել ա, քուլ շինե թողե, ընե՜նց մի զուլում-քյար զադ ա։ Մեղք եք,— ասում են,— ջահել-ջիվան եք, էկեք ետ դառեք, գնացեք ձեր արևի ձենն ածեք:

— Չէ՛ որ չէ,— ասում են,— ի՛նչ ուզում ա ըլնի, պտի էթանք, ո՛ր պտի էթանք։ Ջըհանդա՜մը գյոռը, մի օր էլել ենք, մի օր էլ պտի մեռնենք։ Բա էդ աղջկա ամարաթը ո՞րդի ա,— հարցնում են։

— Էդ աղջկա ամարաթը,— ասում են,— ըստիան շատ հեռու ա. էս ճամփեն կբռնեք, կէթաք, կէթաք, կէթաք՝ դուս կգաք դո՛ւզ էդ աղջկա ամարաթի կուշտը։ Նրա երկրի սնուռը հասնեք թե չէ, դուք էլ կքոռանաք, ձեր ձիանիքն էլ, ո՛ր ասես, զադ չեք տենա. համա չվախենաք, ըտենց քոռե-քոռ կէթաք ընչանք ամարաթը հասնիլը. հասաք թե չէ, ալբիալը ձեր աչքն էլ կբացվի, ձեր ձիանոնցն էլ. կտենաք ամարաթի աջ ու ձախ դիհը հրենիկ ասլան, ղափլանը նստոտած՝ մուղաթ են կենում, որ մարդ-մադաթ, անումը իսանորդի չմննի նեքսև. էն սհաթը կբերեք ձեր ձիանոնցից մինը վե կքցեք. կմորթեք, կես կանեք, կեսը ասլանի աղաքը կքցեք, կեսը ղափլանի, նոր ուսուլով ամարաթի դուռը բաց կանեք, կմննեք նեքսև, կտենաք՝ Ղահրաման-Բլութը աչքերը բաց քնած ա, իրա թլսմի շուշեն էլ հրենիկ գլխավիրևը՝ թարեքի վրեն դրած, ինչքամ թլիսմ ունի, բիրադի էդ շուշի միջին ա. որ կարենաք էդ շուշեն ձեռ քցի, իմաց կացե՛ք Ղահրաման-Բլութը ոտով գլխով ձերն ա, որ ձերն ա։

Պուճուր աղպերն էս որ լսում ա, էլ մաջալ չի տալի, ալբիալը նիլնում ա ձին, էն ավչու հեննա ընկնում ճամփա՝ դո՛ւզ դպա Ղահրաման-Բլթի ամարաթը։

Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ հինգ օր[1], դուս են գալի Ղահրաման-

  1. Տպագիր տեքստում «հինգ օր» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):