Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բլթի երկիրը. սնուռը հասնելու բաշտան, ոնց որ ասել ին, իրանք էլ են քոռանում, իրանց ձիանիքն էլ, որ ասես, զադ չեն տենում: Ասում են. «Էթանք աղաք, տենանք, բա՛լքի աչքներս բացվում ա, թե չէ ըստերանք ղուրդուղուշի փայ կըլնենք, կմնանք»: Ըսենց էփեջա տեղ որ էթում են, մի ղաֆիլ աչքները բացվում ա, տենում են՝ ղորթ որ, հրենիկ աղաքներին մի ամա՜րաթ, մի ամա՜րաթ, մի ամա՜րաթ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն շինած, որ բերանները մնում ա բաց նրան մտիկ անելոն. տենում են ամարաթի դռանը հրենիկ ասլան, ղափլան նստոտած, որ ասես իսանորդի չեն թողում մոտանա: Ալրիալը բերում են ձիանոնցից մինը վե քցում, մորթում, կես անում, կեսը ասլանի աղաքը քցում, կեսը ղափլանի՝ իրանք ուսուլով մննում նեքսև։ Մննում են ի՛նչ տենում՝ մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ արևին ասում ա՝ դու մեր մտի, ես դուս եմ գալի, աչքերը բաց խռմփալեն ընտե քնած ա: Սրան որ չտեհան՝ խելքամաղ էլան, մնացին, ինադն էլ մտներիցն ընկավ, ղագն էլ։ Պուճուր աղպերը դե՛ս աչք ածեց, դե՛ն աչք ածեց, տեհավ, ըհը՛, հրենիկ թլսմի շուշեն թարեքի վրեն դրած ա։ Ալբիալը վե կալավ, ծովն էլ զաթի մոտիկ, վազեվազ տարավ, քցեց ծովը, վե կացավ էկավ։ Քցելու բաշտան, էն սհաթը Ղահրաման֊Բլութը տեղիցը վե կացավ, նստեց։

— Ա՛յ հողածին,— ասեց,— էդ ի՞նչ արիր. էլ թլսմիս շո՞ւշեն խի քցեցիր ծովը, էն ա ես քունն եմ, դու իմը։

— Էդ հո ըտենց ա,— ասեց տղեն,— համա ի՛նչ անեմ, աչքս քեզանից շատ ա վախեցե. ընդուր հմար էլ տարա քցեցի ծովը, որ դհա արխեյին ըլնեմ։

Դե՛, Ղահրաման-Բլութն էլ ինչ պտի աներ, կշտին թլսմի շուշա չկար, զադ չկար, որ էլ եդ իրա հունարը շանց տար, ձեն, ծպտոն չհանեց, ասեց. «Տենամ՝ վերջն ի՛նչ ա ըլնում»։

Ըստե էրկսով էլան մարդ ու կնիկ, էդ ամարաթումը կացան։ Էն ավչուն էլ ամարաթի միջին ջոկ օթախ տվին, որ էթա իրա հմար ընդե կենա։ Լա՛վ։

Մի ուրիշ թագավորի աչքն էլ էր ընկե Ղահրաման-Բլթի վրեն։ Էդ թագավորը շատ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, եքա ղոշուն վե կալավ գնաց վրեն կռիվ, ինչ արեց, չարեց՝ ձեռը զադ չընկավ. փորփոշման թողաց, վե կացավ, էկավ։

Օրեն մի օրը խաբարը բերին էդ թագավորին թե.— Բա՛ չես