Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաբարը տանում են թագավորին թե.— Պառավը հրեն Ղահրաման-Բլթին բերում ա։

Թագավորը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, էն սհաթը եքա ղոշուն ա վեր ունում, դուս գալի պառավի աղաքը:

— Ա՛յ դու բարո՜վ, հազա՜ր բարին ես էկե,— ասում ա թագավորը,—ամեն ճամփից[1] սալամա՜թ, ո՜նց ես, լա՞վ ես:

— Բարին ա՛րևդ, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը։

Ասում ա ու խնոցու բերանը բաց անում, Ղահրաման-Բլթին ընդիան հանում՝ մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես՝ հենց նրա բամբակի նման սիպտակ, շարմաղ էրեսին թամաշ անես, հայիլ-մայիլ ըլնես մնաս. աղջիկ մի ասի, մի ակն ու արեգակ, մի մարալ, մի ջեյրան, մի հուրի-մալաք ասա:

Թագավորը Ղահրաման-Բլթին որ չտեհավ, խելքամաղ էլավ, մնաց։ Պառավը նստեց ըստե մին-մին իրա գլխով անցկացածը նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Նո՛ր ըստիան Ղահրաման-Բլթին առոք-փառոք վե կալան, բերին թագավորի ամարաթը։ Պառավը ջիրիցը մի ուրիշ դեղ հանեց, մոտացրեց Ղահրաման-Բլթի պնչին թե չէ, Ղահրաման-Բլութը ալբիալը վե կացավ նստեց։

Խեղճ աղջիկը՝ որ աչքերը բաց չարեց, տեհավ էդ թագավորի ամարաթի միջին, մնաց սառած սրա, նրա էրեսին մտիկ անելոն, թե՝ ես ով, էս թագավորն ով, որ էկել եմ սրա կուշտը։

Միտք արեց, միտք արեց, միտք արեց, նո՛ր գլխի ընկավ, թե բանն ընչումն ա։

— Բա՛լի,— ասեց,— կա չկա ըստոնք քոմմա էն ջադուրյար պառավի բաներն ա, էլ մարգի չէ։ .

Շատ գլխին վա՛յ տվեց, լաց էլավ, համա էլ որդե՝ բանը բանից անց էր կացե։ Տեհավ, որ պրծնելու ճար, իլլաճ չկա, միտք արեց ֆանդով ժաժ գա, ընչանք տենա՝ վերջն ինչ ա ըլնում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— ես գիտամ խի՛ ես ինձ բերիլ տվե. միտքդ էն ա, որ քեզ առնեմ, ընենց չի՞։

  1. Տպագիր տեքստում՝ «ամեն ճամփեդ սալամաթ», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):