Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա՛,— ասեց թագավորը,— էդ չէլած, բա ի՞նչ պտի ըլնի։

— Բաս որ ըտենց ա, ինձ մի տասնըհինգ օր մհուլ տու, նրանից դենը ես քունն եմ, դու իմը։ Ռա՛զի ես։

— Ռազի եմ,— ասեց թագավորը,— թող քու ասածն ըլնի՝ տասնըհինգ օր քեզ մհուլ:

Բերեց դրան իրա ամարաթի միջին ջոկ օթախ տվեց, որ իրա հմար կենա, ընչանք պսակվիլը։

Էն ջադուքյար պառավը գիտար, որ Ղահրաման-Բլթի թլսմի շուշեն ծովի միջին ա. էկավ թադավորին ասեց.— Թագա՛վորն ապրած կենա, Ղահրաման-Բլթի թլսմի շուշեն հրեն ծովի միջին ա, կարաս՝ հանիլ, տու. որ հանիլ տաս, իմաց կաց նրա ֆոգին քու ձեռին ա, էլ բան չի կարա անի։

— Լա՛վ,— ասեց թագավորը,— դրանից էլ հեշտ բա՜ն։

Էն սհաթը շառ դռռալ տվեց սաղ իրա երկրումը, որ ինչքամ թոռչի կա, քոմմա հավաքվեն ծովի ղրաղը, թոռ քցեն, բալի էդ թլսմի շուշեն հանեն։ Թագավորի հրամանն էր՝ ի՛նչ պտի ասեին, չգային: Սաղ նրա երկրի թոռչիքը հավաքվեցին ծովի ղրաղը, թոռ քցեցին։

Քցեցին՝ հանեցին, քցեցին՝ հանեցին, քցեցին՝ հանեցին, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի սաղ շաբաթ քցեցին, անջախ ինչ հալոն հանեցին, բերին տվին թագավորին: Թագավորը վե կալավ պահեց։ Եննա էն պառավին, ոնց որ խոստացել էր, բերեց իրա քաշովը ոսկի տվեց, ճամփու դրեց:

Ղահրաման-Բլթին թողանք էդ թագավորի կշտին, գանք խաբար տանք նրա մարղիցը:

Խեղճ տղեն մնաց ընենց քնած ամարաթի միջին: Ավչին էլ բեխաբար, ի՛նչ իմանար ինչ ա էլէ, ինչ չէ, որ գար հավարին հասներ: Դե՛, ախար ո՞ւմ մտքովը կանցկենար, թե էն ջադուքյար պառավը էդ օյինը կգա նրանց գլուխը: Էդ պուճուր աղպերն էլ, որ թագավորությունը թողել էր մորը, ինքը վե կացե էկե Ղահրաման-Բլթի հավարին, դրա մերը մի դհից, երկրի խալխը մի դհից միտք ին անում. «Ա՛ղպեր,— ասում ին,— ըսենց բան չիլնի, մեր թագավորը գնաց, էլ չէկավ, ո՛նչ իզն ա էրևում, ո՛նչ թոզը. էկե՛ք մեր միջիցը մի իրեք մարդ ջոկենք, էթան աշխարե-աշխար, երկրե-երկիր ման գան, հարց ու փորձ անեն, սալըղ առնեն, տենանք՝ ի՛նչ էլավ՝ ղուշ