Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ. ըտենց քոռե-քոռ կէթար, ընչանք ամարաթը հասնիլը. հենց որ հասաք, ալբիալը աչքներդ կբացվի, կտենաք՝ հրեն նրա ամարաթի դռանը ասլան, ղափլան նստոտած՝ իսանորդի չեն թողում նեքսև մննի. ալբիալը ձեր ձիանոնցից մինը վե կքցեք, կմորթեք, կես կանեք, կեսը ասլանի աղաքը կքցեր, կեսը ղափլանի, նո՛ր անսաս կմննեք նեքսև:

Էդ իրեք ձիավորը նրանց շանց տված ճամփեն բռնեցին, գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ հինգ օր, հասան Ղահրաման-Բլթի երկրի սնուռը։ Սնուռը հասան թե չէ, իրանք էլ քոռացան, իրանց ձիանիքն էլ։ Ըտենց քոռե-քոռ գնացին, գնացին, գնացին, մի վախտ աչքները բացվեց, տեհան ղորթ որ աղաքներին մի ամարաթ՝ ասլան, ղափլանն էլ հրենիկ ամարաթի դռանը նստոտած են։ Ալբիալը բերին ձիանոնցից մինը վե քցեցին, մորթեցին, կես արին, կեսը ասլանի աղաքը քցեցին, կեսը՝ ղափլանի, իրանք մտան նեքսև։ Դե՛ս ման էկան, դե՛ն ման էկան, է՛ս օթախը, է՛ն օթախը, տեհան մարդ– մադաթ չկա։ Վերջը մի օթախ մտան, տեհան՝ մի մարդ հրենիկ ընդե քնած ա։ Մոտացան, ի՛նչ տենան՝ իրանց թագավորը։ Ուզեցան վե կացնի, ինչ արին, չարին՝ չկարացին. բոթեցին, ձեն տվին, տեհան՝ չէ, ըսկի նրա այնումն էլ չի։ Թագավորը ընենց չէր քնե, որ հեշտ ու հանգիստ վե կենար։

Վերջը տեհան, որ նրան վե կացնելու ճար, իլլաջ չկա, ընենց թողացին, դուս էկան, գնացին մեկել օթախները, տենան ընդերա՞նք ով կա, ով չկա։ Ամարաթի միջին դե՛ս ման էկան, դե՛ն ման էկան, է՛ս օթախը մտան, է՛ն օթախը մտան, վերջը մի օթախի դուռ էլ բաց արին, տեհան, ըհը՛, էն ավչին ընդե։ Տենալու բաշտան ալբիալը ճանանչեցին։

— Ա՛յ դու բարո՜վ, հազա՜ր բարին,— ասեցին,— ո՞նց ես, լա՞վ ես։ Ախար ըսենց բան չիլնի. էսքամ վախտ մեռանք մեր թագավորին ման գալոն՝ անջախ գտանք, ըն էլ քնած ա. ինչ անում ենք, չենք անում՝ վե չի կենում։

— Ո՞նց թե քնած ա,— ասում ա ավչին։

— Քնածը ո՛նց կըլնի, քնած ա էլի. էնքամ ձեն տվինք, բռթեցինք, ըսկի այնումն էլ չի։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ։ Չես ավատում, ա՛րի տես։