Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բանի հմար եմ էկե։ Քու ֆոգուն վարձք ա, նա՛նի, ի՛նչ կըլնի մի ֆանդով Ղահրաման-Բլթին իմաց տաս իմ գալը:

— Լավ, ա՛յ որդի,— ասեց պառավը,— հենց էգուց պտի թագավորի ամարաթն էթամ, կասեմ։

Էգսի օրը պառավը վե կացավ, գնաց թագավորի ամարաթը: Տեհավ խոլվաթ ա, մարդ-մադաթ չկա, ուսուլով մտավ Ղահրաման-Բլթի օթախը։

— Խանումը սաղ ըլնի,— ասեց,— բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսենց բան։

— Ա՛յ պառավ, ղո՞րթ ես ասում, թե սուտ:

— Ղո՛րթ եմ ասում, խա՛նում ջան, չես ավատում, էթանք քու աչքովը տես։

Բաս որ ըտենց ա,— ասեց,— կէթաս կասես՝ արխեյին կենա. ըսօր ա, յա էգուց, ոնց որ ըլնի, գլուխ կառնեմ, կէթամ ըստիան։

Էդ օրն էլ հենց Ղահրաման-Բլթի հարսանիքն էր:

— Ո՛նց անեմ, ո՛նց չանեմ,— միտք ա անում Ղահրաման-Բլութը,— որ թլսմիս շուշեն ձեռ քցեմ։

Մարդ ա ղրկում թագավորին կանչիլ տալի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— քեզ մի բան եմ ուզում ասի։

— Էրկուսն ասա,— ասում ա թագավորը։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում՝ ա,— հմի հո ես քունն եմ, դու իմը, էս իրիկուն էլ ղաթի պտի պսակվենք, ինչ կըլնի՝ թլսմիս շուշեն տաս ինձ։

— Աչքիս վրեն,— ասում ա թագավորը,— ես քեզանից զա՛տ կխնայեմ։

Էն սհաթն էթում ա բերում, տալի նրան, նա էլ վեր ա ունում, դնում ջեբը։

Դե՛, էդ իրիկուն նրանց հարսանիքն էր, է լի։ Հարս ու փեսա, զուգված, զարդարված, կուռ-կռի տված, թագավորի նազիր-վեզիրը եններուցը, էթում ին ժամ։ Հենց էդ վախտը Ղահրաման-Բլութը միղաֆիլ ընենց աներևութք էլավ, էլ չէրևաց, որ սաղ հարսանքավորը մնաց բերանը բաց մտիկ անելոն, թե էս աղջիկը սատանա էր, ի՛նչ էր, ընենց աներևութք էլավ, որ ո՛նչ իզն էրևաց, ո՛նչ թոզը։

Դե՛ս ընկան, դե՛ն ընկան, ինչ արին չարին՝ չգտան, ո՛ր չգտան։