Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խի՞ չեմ անի, Օ՛ձ աղպեր. ասա՛ տենամ։

— Հրեդ վե կալ դագանակդ,— ասեց,— տո՛ւ, գլուխս ջընջխա՛. եննա մի քիչ գլխիս դհիցը կտրա՛, մի քիչ պոչիս դհիցը, դեն քցա՛, մնացածը վե կալ տա՛ր ձեր հայաթումը մի ղրաղ տեղ ֆորա՛, վրեն էլ մի լավ մատուռ կապա՛: Մի քանի ամսեն վրա,— ասեց,— էդ մատռի միջին մի նռան ծառ դուս կգա, եքա-եքա նռներ կտա. հենց որ նուռը պոկես, բերես տապակ անես՝ կտենաս միջին ակն ու մարգարիտ[1] մարջան ու հազար մի ջուռա անգին քարեր: Կտանես քեզ հմար կծախես, կհարստանաս, մըկ էլ չես գա ըստերանք քյասիբ-քյուսուբի ռուզղը կտրի։

— Չէ՛, Օ՛ձ աղպեր,— ասաց Չոփչին,— էդ գլուխ գալու բան չի, ի՛նչ ասես՝ կանեմ, էդ՝ չէ: Քյասիբ եմ, քյասիբ՝ դո՞ւ ինչ անես։

— Քե՞զ ինչ, ա՛ղպեր,— ասեց Օձը,— ի՛նչ ասում եմ՝ արա՛. դու հո իմ գլխի վեքիլը չե՞ս։

Չոփչին աղաք չէր հավատում, վախում էր չըլնի՞ թե շանթի. համա տեհավ որ չէ՛, շատ ա զոռում, էլ թամաշ չարեց. վե կալավ դագանակը, տվեց Օձի գլուխը ջընջխեց, մի քիչ գլխի դհիցը կտրեց, մի քիչ պոչի դհիցը դեն քցեց, մնացածը բերեց տուն, հայաթումը մի ղրաղ տեղ ֆորեց, ոնց որ ասել էր՝ վրեն էլ բերեց մի լավ մատուռ կապեց։

Անց կացավ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, օրեն մի օրը վե կացավ գնաց ակը տալու։ Գնաց ի՞նչ տեհավ՝ ղո՛րթ որ, մատռի միջին հրեն մի նռան ծառ, վրի նռանն էլ հո՛ հալ ու հեսար չկա։

Ասեց.— Տենամ միջին զադ կա՞ թե չէ։

Մի հատ քաղեց, տապակ արեց՝ ի՜նչ նուռը, քոմմա ակն ու մարգարիտ, մարջան ու հազար մի ջուռա անգին քարեր։

— Փա՜ռքդ շատ ըլնի,— ասեց,— աստո՛ծ, էս հետ ինձ հասցրիր՝ լա՛վ հասցրիր. ախար ես մեռա էսքամ տարի չոփչություն անելոն, ձեռս զա՛դ չընկավ:

Ուրախությունիցը էդ գշեր Չոփչու քունը չի տարե, սաղ գշեր խեղճը բաց աչքով ա լիսացրե։

Առավոտը գշերով-գշերհանա վե կացավ, նուռը վե կալավ, դրեց ջեբը, տարավ բազար, որ ծախի: Է՛ս զարգյարի կուշտը, է՛ն

  1. Տպագիր տեքստում հաջորդում Է՝ Բոլիանտ, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):