Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարգյարի կուշտը, դե՛ս տարավ, դե՛ն տարավ՝ առնող չէլավ։ Վերջը որ շատ ման էկավ, մի Ջհուդ զարգյար ռաստ էկավ:

— Ա՛ղպեր,— հարցրեց,— էդ ի՞նչ ես ծախում:

— Ակն ու մարգարիտ,— ասեց:

— Հատը ո՜նց ես տալի:

— Հենց ո՛նց որ ուզում ես։

— Հատին հազար մանեթ տա՜մ։

— Տո՛ւ,— ասեց,— տա՛ր խերը տես։— Համա ինքն իրա միջին ընենց էր իմանում, թե վրեն ծիծաղում ա։

Ջհուդն անխոս հանեց, հատին հազար մանեթ համբրեց, ձեռիցն առավ։

— Սրանից է՞լ ունես,— հարցրեց,— թե հենց էս ա։

— Հենց ի՛նչքամ ուզում ես,— ասեց,— որ բերեմ կա՞ռնես։

— Կառնեմ,— ասեց Ջհուդը,— խի՞ չեմ առնի:

Չոփչին ուրախ-ուրախ տուն ա գալի, մնացած նռներից մի քանի հատ էլա պոկում, տապակ անում, քարերը հանում, բերում էդ Ջհդի վրեն հատը հազար մանեթով սաղացնում։ Մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը՝ ըսենց հարստանում ա, եքա փողի, մըլքի տեր դառնում։

Խալխը մնացել ին միտք անելոն, թե էս խեղճ, քյասիբ, անճար, օրեն հացի մուրացկան Չոփչին ոնց հարստացավ, էսքամ մալ ու դոլվաթի տեր էլավ։

Էս քաղաքումը մի շատ հարուստ բեզրգյան ա ըլնում։

Էս բեզրգյանը ինքն իրան միտքն ա անում. «Ա՛ղպեր,— ասում ա,— էս մարդը էրեկվա Չոփչին չէ՞ր, որ պարանը վեր էր ունում, էթում հանդը չոփ կիտելու. հմի էսքամ մալ ու դոլվաթը, հարստությունը ո՞վ տվեց սրան, չոփչությունով հո չաշխա՞տեց։ Կա չկա,— ասում ա,— ըստե մի բան կա. ո՛նց որ ըլնի, ես պտի իմանամ լա՛վ»:

Մարդ ա ղրկում, մի պառավ կնիկ ա կանչիլ տալի կուշտը.

— Ա՛յ բաջի,— ասում ա,— էն Չոփչուն հո ճանա՞նչում ես, որ հմի էնքամ հարստությունի, մալ ու դոլվաթի տեր ա դառե։

— Լավ, շատ լա՛վ եմ ճանանչում, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա պառավը։— Խի՞ որ, ի՞նչ ես անում։

— Չե՞ս կարա մի ֆանդով իմանա, տենանք էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը նրան ո՞վ ա տվե։