Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անես: Մեր հերը լավ հարստությունի, լավ մալ ու դոլվաթի տեր ա. մընք Էլ, տենում ես, էսքամ սիրուն, էսքամ նաշխուն, ի՛նչ անես՝ մեզանից գեշերը մարդի են էթում, մենք ըսենց մնացել ենք տանը: Մի հարցրա տես մե՞ր ճարն ինչ պտի ըլնի:

— Լա՛վ,— ասում ա,— ձեր գանգատն էլ տեղ կհասցնեմ։

Ասում ա, տալի անց կենում, էթում։ Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի եքա անտուտ, անտակ ծովի ա ռաստ գալի: Տենում ա էդ ծովի միջին մի ղուշ կաննել ա, սաղ ծովը փորն ա քաշում էլի չի կշտանում, հարա՛յ-մադաթը քցում ա.— Ամա՜ն, ասսո՛ւ սիրուն, ես ծարավ մեռա՝ մի պուտ ջո՛ւր։

— Բարո՛վ,— ասում ա Չոփչին։

— Բարո՛վ, հազա՜ր բարին, հողածին։ Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա ղուշը:

— Ես ֆլա՛ն Չոփչին եմ,— ասում ա։

— Բա էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։

— Որ էթում ես,— ասում ա,— ի՞նչ կըլնի իմ դհիցն էլ գանգատ անես։ Ես էսքամ տարի էս ծովի միջին կաննած՝ սաղ ծովը փորս եմ քաշում, էլի չեմ կշտանում. մի հարցրա՛ տե՛ս իմ ճարն ի՛նչ պտի ըլնի։

— Ջո՛ւխտ աչքիս վրեն,— ասում ա,— քու գանգատն էլ տեղ կհասցնեմ։

Տալիս ա անց կենում, էթում էլ եդ իրա ճամփեն։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, վերջը դուս ա գալի[1] աշխարքի անծերը: Տենում ա ընդե սիպտակ միրքով մի ծեր, գզղված մարդ հրեն թախտի վրեն բազմել ա։ Էթում ա դրան գլուխ տալի։

— Բարո՛վ, ա՛յ բաբի,— ասում ա Չոփչին։

— Բարո՛վ, հազա՜ր բարին։ Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա հալիվորը։

— Ես ֆլա՛ն Չոփչին եմ,— ասում ա։

— Բա էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։

  1. Տպագիր տեքստում՝ «․․․մի օր, երկու օր, իրեք օր, մախլասի մի շաբաթ, տալիս ա դուս գալի․․․» խմբագրումը բանահավաքինն է (Ծ. Կ.):