Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստոծ հենց ես եմ, որ տենում ես. ասա՛ տենամ գանգատդ ի՞նչ ա։

Չոփչին էս լսեց թե չէ, էն սհաթը ընկավ ասսու ոնները:

— Տե՛ր աստոծ,— ասեց,— ես մի խեղճ, դառն աղքատ ի, ամեն օր պարանը վեր ի ունում, էթում հանդը չոփ կիտելու, իրիկունը գալի տուն։ Ըսենք մարդ ու կնիկ քարի հեննա քաղվելոն, ավաղի հեննա մաղվելոն, ղունդ-ղունգ անելոն յոլա ինք էթում։ Օրեն մի օրն էլ, վեր ի կացե գնացե ցախի, ճամփին մի Օձ ռաստ էկավ: «Չո՛փչի աղպեր,— ասեց,— հերիք չի՞ դու էս հանդի չոփերը կիտես. տնա՜շեն, խեղճ ղշերի ռուղղն էլ ես կտրում, որ տանեն իրանց հմար բուն շինեն»։ Ի՞նչ անեմ,— ասեցի,— քյասիբ մարդ եմ, ես էլ դրանով եմ ապրում։ «Բաս որ ըտենց ա, — ասեց Օձը,— դագանակդ վե կալ, տո՛ւ գլուխս ջընջխա, եննա մի քիչ գլխիս դհիցը կարա՛, մի քիչ պոչիս դհիցը՝ դեն քցա՛, մնացողը[1] տար ձեր հայաթումը մի ղրաղ տեղ ֆորա՛, վրեն էլ մի լավ մատուռ կապա՛: Մի քանի ամսեն վրա,— ասեց,— էդ մատռի միջին մի նռան ծառ դուս կգա, եքա-եքա նռներ կտա, հենց ո՛րը քաղես, տապակ անես՝ կաենաս մեջք լիքը ակն ու մարգարիտ, հազար մի ջուռա անգին քարեր: Կտանես կծախես,— ասեց,— կհարստանաս, մըկ էլ չես գա ըստերանք չոփ կիտի»: Ես էլ նրան անկաջ արի, դագանակով տվի գլուխը ջնջխեցի. ոնց որ ասել էր, ընենց էլ արի, տարա մեր հայաթումը ֆորեցի, վրեն էլ մի լավ մատուռ կապեցի: Ղորթ որ, Օձը ոնց որ ասել էր, մին-մին, տեղը-տեղին կատարվեց: Հարստացա, լավ մալ ու ղոլվաթի տեր դառա. համա վերջը չեմ գիտա ոնց էր էլե, մեր քաղաքումը մի բեզրգյան կա, էս բանը իմացել էր. էկավ հեննես մարջ էկավ՝ տարավ: Ինչ ունեիք չունեի՝ տո՛ւն, տե՛ղ, մա՛լ, դոլվա՛թ, քոմմա տվի նրան, կնկանս կուռը բռնեցի, թողի տանիցս լա՛փ դարտակ դուս էկա: Էլա էլ էն Չոփչին, էլ էն Չոփչին, ամեն օր պարանը վեր ի ունում, էթում հանդը չոփ կիտում, բերում՝ սըթար ինք անում: Ըսենք մի քանի վախտ անց կացավ, օրեն մի օրը միտք արի, ասեցի՝ էթամ ասսու փեշը բըռնեմ, հարցնեմ տենամ ես ի՞նչ մեղքի տեր ի, որ էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը տվեց՝ էլ եդ ձեռիցս խլեց։ Հմի էկել եմ ընկե քու ոնները: Տե՛ր աստոծ, բալի էլի դու մի լիս ու ճար անես։

  1. Տպագիր տեքստում՝ մնողը, ուղղումը մեր կողմից է (Ծ. Կ.):