Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամիս, հասավ իրանց երկիրը։ Սաղ քաղաքը չավ էլավ, թե Չոփչին էկել ա, հեննեն էլ էրկու սի՜րուն, նա՜շխուն, հուրի֊մալաք աղջիկ ա բերե, որ տենողի խելքն ա էթում։ Բեզրգյանը էս իմանում ա թե չէ, ալրիալը վեր ա կենում, էթում կուշտը:

— Բարո՛վ ես էկե,– ասում ա,- Չո՛փչի աղպեր. ամեն ճամփեդ սալամա՜թ։ Էդ էրկու սիրուն աղջիկը ո՞րդիան ա,– հարցնում ա,— չե՞ս ծախի առնեմ։

— Չէ՛,- ասում ա,— չե՛մ ծախի, որ քու սաղ մալ ու դոլվաթն էլ տաս՝ էլի չեմ ծախի։ Ուզո՞ւմ ես, արի՛ էլի մարջ գանք:

— Լա՛վ, մարջ գանք,— ասում ա բեզրգյանը,— Ընչի՞ վրեն:

— Դու ինձ մի աղաք ասա՝ արևը ո՞ր դհիցն ա դուս գալի։

Բեզրգյանը մատով շանց ա տալի.— Հալբա՛թ է՛ս դհիցը,— ասում ա։

— Չէ՛,– ասում ա Չոփչին,– մարջ գա՞լիս ես, որ էգուց էդ դհիցը չդուս գա։

— Հա՛, մարջ եմ գալի:

— Ընչի՞ վրեն։

— Թե դո՛ւ տարար, իմ տուն ու տեղը, մալ ու դոլվաթը քոմմա քեզ. թե ես տարա՝ էդ էրկու աղջիկն ինձ: Լա՞վ:

— Լա՛վ,— ասում ա Չոփչին,— թող ըտենց ըլնի:

Հեգսի օրը, դեռ լիսն ու մութը չբաժանված մի քանի մարգի հեննա վեր են կենում, էթում են քաղաքիցը դուս։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա,— լավ վարավուրդ արա, հա՜, տե՛ս արևը ո՞ր դհիցն ա դուս գալի։

Ասսու հրամանով էդ օրը արևն էն դհիցն ա դուս գալի, որ դհիցը ամեն օր էր մննում։ Քոմմա մնում են սառած, իրար էրեսի մտիկ անելոն: Բեզրգյանի հալը հո՛ էլ միք հարցնի՝ սփրթնել ա, դառե պատի ծեփ։

— Հը՜, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ձեն ա տալի Չոփչին,— տա՞րա, թե չէ։

— Տարա՛ր, ինչ կասեմ, տարա՛ր։

— Տարա՞։

— Տարա՛ր։

— Տարա՞։

— Տարա՛ր, աղպեր, տարա՛ր: Ինչ ունեմ, չունեմ՝ տո՛ւն, տե՛ղ, մա՛լ, դոլվա՛թ՝ քոմմա մորդ կաթի նման քեզ հալալ ըլնի։