Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛, բեղրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա Չոփչին,— քու հարստությունը ինձ հարամ ա կացե. ինչ որ դու ինձանից աղաք տարել ես՝ վե կունեմ, քունը քեզ ըլնի, չեմ ուզում:

Ըտենց էլ անում ա. իրա հարստութունը, մալ ու դոլվաթը վեր ա անում, բեզրդյանինը եդ տալի իրան։ Չոփչին դառնում ա էլ էն հարուստը, էլ էն հարուստը:

Հեննեն բերած էրկու աղջիկն էլ մինը թագավորի նազրի տղին ա տալի, մինը՝ վեզրի. օխտն օր, օխտը գշեր դափո՜վ, զուռնո՜վ, լավ քեֆո՜վ, ուրախությո՜ւնով հարսանիք անում։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն ասողին, մինն ասիլ տվողին, մինն էլ անկաջ դնողին։