Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ չորսով նստած հաց ին ուտում, վեր էկավ բալկոնիցը, մտավ հաշտը, հաշտիցը ձեռը քցեց տղին ու քցեց շըլակը, առավ ու թռավ:

Դրանք՝ «Վա՜յ, վա՜յ, տարա՜վ», լաց, արտասունք՝ Թռման դևը տարավ թագավորի պալատի տակին վե դրեց, ասեց.— Գնա՛, թագավորը կանչում ա։

Գնաց թագավորի կուշտը, գլուխ տվեց, ձեռները կապեց, կայնեց։

Թագավորն ասեց.— Իգդիրա ամարաթի տերը դո՞ւ ես։

Ասեց.— Ե՛ս եմ։

Ասեց.— Կանչե՛ք աղջկանս, գա՛։

Կանչեցին, աղջիկն էկավ։

Հերն ասեց.— Է՞ս ա տղեն:

Աղջիկն ասեց.— Էդ ա։

Ձեն տվեց.— Ջանլա՜թ։

Ջանլաթները թրերը քաշեցին մտան նեքսև, աղջիկն էկավ առաջ, խնդրվեց, ասեց.— Թագա՛վորն ապրած կենա, եբոր դրան սըպանում ես, մենակ դրան չես սըպանում, Թարխուն թագավորի աղջկանն էլ հետն ես սըպանում, Թարխուն թագավորը բարկացել ա իրա աղջկա վրին, տվել ա էս տղին ու քաղաքիցը հեռացրե։

Թագավորը ասում ա.— Մեղքը քու շլինքը, դո՛ւ էկար գանգատ արիր. որ ըտենց ա, իմ ախչիկն էլ տվեցի քեզ, ա՜յ տղա։ Դու գնա՛, իրիկունը քառասուն ղարավաշով ինքը կգա, գշերը կմնա կշտիդ, առավոտը ղարավաշները եդ կգան։

Տղեն դուս էկավ, մոլորվեց. տեհավ որ չի կարա էթա, մտավ նեքսև, թագավորին խնդրվեց, ասեց.— Յա գլուխս տո՛ւ, յա ո՛նց որ բերել ես, ընենց էլ ճամփու զի։

Թագավորը կանչեց Թռման դևին, ասեց.— Վե կալ տա՛ր էս տղին իրա տեղը։

Վե կալավ, տարավ։ Տղեն որ բանձրացավ վիրև, տևհան՝ շա՛տ ուրախացան։ Մնաց մինչև արևմըտոց, մեկ էլ տեհան քառասուն ղարավաշով Ըռեհան թագավորի աղջիկը վեր էկավ բալկոնը թփթփալով։

Ըռեհան թագավորի աղջիկը մտավ նեքսև, բարև տվեց ու կաննեց. ղարավաշները էկան մին-մին գլուխ տվեցին ու կաննեցին։ Էկավ հացի վախտը, նստեցին հաց կերան։ Վե կացավ պառավը, տեղ շինեց։ Քառասուն ղարավաշի հմար մի ձեռք տեղ