Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քցեց, Ըռեհան թաքավորի ու Թարխուն թաքավորի աղջրկեքանցն առավ իրա ծոցը, քնեց: Տղի տեղն էլ դռան քամակին քցեց: Եբոր լիսը բացվեց, ղարավաշները վե կացան գնացին, Ըռեհան թագավորի աղջիկը մնաց ըտեղ:

Խաբարը տանք Թարխուն թագավորիցը:

Թարխուն թագավորը կանչեց վեզրին, թե.— Թադարեք տե՛ս, է՛թանք ման գալու երկիրը։

Վե կացան գնացին։ Շատ գնացին, քիչ գնացին, էկան հասան Իգդիր։ Աղջիկը իմացավ որ հերը գալիս ա՝ գնաց համամ, իրա շորերը փոխեց, թագավորական շորերը հագավ, զուգվեց, իրանց ամարաթի դռանը կաննեց: Հերն էկավ, ըտոնց դռան առաջովն անցկացավ։ Անցկենալու վախտը տեհավ ըտեղ մի կնիկ կաննած ա, անղալաթ սիրուն էր. եբոր թագավորը տեհավ՝ ուշը գնաց: Եբոր ջուր բերին տվին էրեսովը, աչքերը բաց արեց, տեհավ էլի կայնած ա դռանը, էլի ուշը գնաց։ Թազադան որ ուշն էկավ վրեն, վե կացավ ու գնաց։ Գնաց հասավ իրա քաղաքը։

Կանչեց իրա վեզրին, ասեց.— Էն իմ տեհած կնիկը ո՛ր չբերես ինձ հմար, ես կմեռնեմ։

Վեզիրն ասեց,— Ո՞նց բերեմ, նրա մարդը, հալբա՛թ, հարուստ մարդ ա, չի՛ տա. լավն էն ա՝ կանչե՛նք, մի ընենց տեղ ղրկենք, որ էթա, չգա։

Թագավորն ասեց․— Մտածա՛, գտի՛:

Մարդ ղրկեցին, էդ տղին կանչեցին: Տղեն էկավ, օխտը հետ գլուխ տվեց, բարև բռնեց, կաննեց։

Թագավորն ասեց.— Տղա՛, մենք փուշկ ենք գցե, ընկել ա քու վրա, դու պտի Էթաս Մարջան թաքավորի քաղաքը, Անմահական ջուր ու խնձոր բերես։

Տղեն ասեց.— Ես ճամփեն չե՛մ գիտա, ո՞նց պտի էթամ։

Ասեց.— Անպատճառ պտի էթաս, մի հնար գտի, գնա՛, թե չէթաս՝ գլուխդ կկտրենք։

Տղեն երկար ժամանակ մտածեց, ասեց․— Լա՛վ, կէ՛թամ։

Գլուխ տվեց, գնաց իրանց տուն։ Եբոր հասավ իրանց տուն, Ըռեհան թագավորի աղջիկը դուս էկավ, տղին հարցրեց.— Ընչի՞ հմար էր թագավորը քեզ կանչե։