Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

12. ՄՈԹԱԼԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի մարդ, մի կնիկ․ սրանք ըսկի պտուղ չեն ունենում։ Էս խեղճերը մեռան սրբերի դուռը էթալո՛ն, մատաղ անելո՛ն, ողորմություն տալո՛ն՝ չէ՛, չէլավ. աստոծ սրանց պտուղ չտվեց։

Անց կացավ ըսենց հի՛նգ տարի, տա՛սը տարի, քսա՛ն տարի․ վերջը մարդը միտք արեց՝ իրանց դռան աղաքին մի նոր ֆոր փորիլ տա․ էրեսըհանց ընենց ֆողով ծածկի, որ մալում չանի:

Ասեց.— Ո՛վ կգա մի ղաֆիլ էս ֆորի մեջը կընկնի՝ հենց նրա յախեն ղայիմ բռնեմ, ասեմ. «Դո՛ւ կարաս իմ դարդին դարման անի, էլ մարդ չէ՛»։ Բերում ա ըտենց էլ անում ա՝ իրանց քուչի դռան կշտին մի քառասուն գազանոց ֆոր ա փորիլ տալի, էրեսըհանց էլ ֆողով ծածկում, կոկլկացնում, դզում, որ վրովը անցկացողը իսկի չէր ֆահմի, թե տակին[1] եքա ֆոր ա քանդած։

Առավոտը, դեռ լիս ու մութը չբաժանված, էս մարդը վեր ա կենում տենում՝ ֆորի միջիցը մի նվոցի ձեն ա գալի։ Էթում ա ֆորի բերանը բաց անում, տենում քոռաղադընա մի դարվիշ ա ընկե մեջը։

  1. Տպագիր տեքստում նախորդում է՝ նրա, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.)։