Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՛նչ ես ասում, ա՛յ որդի, գիժ ես, խև ես, ի՛նչ ա. քեզ ո՞վ աղջիկ կտա. ուզում ես իմ գլուխն էլ կտրիլ տաս, հենց էն ըլնի՞:

— Ա՛յ մեր, ես քեզ ասում եմ գնա՝ գնա՛․ էդ քու բանը չի՝ կտան, չեն տա:

Խեղճ կնիկը չի իմանում ի՛նչ անի. ո՞նց էթա թագավորի աղջիկը ուզի Մոթալին։ Համա որ տենում ա Մոթալը շատ ա զոռում՝ վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։

Թագավորը դուս ա գալի, հարցնում.— Ա՛յ մերա, խի՞ ես էկե. ի՞նչ խնդիրք ունես ասելու:

— Թագավորն ապրած կենա, ի՞նչ ասեմ. մի տղա ունեմ, ինձ զոռով-գյուջով ղրկել ա, որ քու աղջիկը ուզեմ նրան։ Ես հազար ասեցի, թե թագավորը քեզ աղջիկ չի տա՝ չլսեց․ հմի էկել եմ ոններդ եմ ընկե, դու քու աստոծը, ինչ ուզում ես արա՛։

— Կտամ, խի՞ չեմ տա. համա իրեք բան կուզեմ, թե տղեդ կարաց բերի՝ հո աղջիկս իրանն ա ու իրանը, թե չէ՝ էրկսիդ գլուխն էլ թռցնիլ կտամ: Էս հետ կէթաս տղիդ կասես, թե՝ թագավորն ուզում ա օխտը ընենց դև, որ հա՛մ քոռ ըլնեն, հա՛մ քառ, հա՛մ լալ։ Իմ ուզած իրեք բանից մինն էս ա:

Խեղճ մերը վեր ա կենում, դառը, տխուր գալի տուն, հեննեն ճամփին տղին անըծում. «Ժո՛ւռ ու մուռ ըլնես,— ասում ա,— ա՛յ Մոթալ, որ ինձ ըսենց կրակի մեջ քցեցիր. հմի ո՞րդիան պտի ճարենք օխտը էն թավուր դև, որ հա՛մ քառ ըլնեն, հա՛մ քոռ, հա՛մ լալ»։

Գալիս ա Մոթալին ասում թագավորի ուզածը:

Մոթալն ասում ա.— Կէթաս գերեզմանատունը, ֆլան Մարմարե քարին իրեք հետ մատդ կքսես, կասես. «Մոթալը քեզանից օխտը դև ա ուզում, որ հա՛մ քառ ըլնեն, հա՛մ քոռ, հա՛մ լալ», էլ եդ կգաս։

Մերը վեր ա կենում էթում գերեզմանատունը, ման գալի, էն Մարմար քարը գտնում, մատը իրեք հետ քսում քարին, ասում.— Մոթալը քեզանից օխտը էնթավուր դև ա ուզում, որ հա՛մ քոռ ըլնեն, հա՛մ՝ քառ, հա՛մ լալ,— էլ եդ գալի տուն:

Մոթալը հարցնում ա.— Ա՛զի, գնացի՞ր, գտա՞ր Մարմար քարը. ասե՞ցիր:

— Հա՛, ա՛յ որդի․ գտա, ասեցի. համա ըսկի բան չասեց։