Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լա՛վ, գնա՛, հմի դևերը գնացած կըլնեն թագավորի կուշտը. ասա՛, տենանք՝ է՞ս ինչ ա ուզում։

Մերը վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա գալի:

— Հը՛, մերա. էս մինը տղեդ բերիլ տվեց. մնաց էրկուսը: Էս հետ էլ կէթաս տղիդ կասես, որ աղջկանս հմար մի ձեռք էնթավուր շոր կարիլ տա, որ ո՛նչ մկրատ դիպած ըլնի, ո՛նչ ասեղ, ո՛նչ թել. ինքն էլ ակն ու մարգարտներով, բռլիանտներով զարդարած. որ աղջիկս հագնի թե չէ՝ դուզ վրեն գա, ո՛նչ ավել ըլնի, ո՛նչ պակաս։

Մերը վեր ա կենում գալի տղին ասում թագավորի ուզածը։

Մոթալը ասում ա.— Գնա էլի էն Մարմար քարին իրեք հետ[1] մատդ քսա՛, իմ անումը տո՛ւ, ասա. «Մոթալը քեզանից էնթավուր մի ձեռք աղջկա շոր ա ուզում, որ վրեն ո՛նչ մկրատ բանած ըլնի, ո՛նչ ասեղ, ո՛նչ թել»:

Մերը վեր ա կենում էթում, էն Մարմար քարին իրեք հետ մատը քսում ա, ասում.— Մոթալը քեզանից մի ձեռք էնթավուր աղջկա շոր ա ուզում, որ ո՛նչ մկրատ դիպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ ասեղ,— էլ եդ գալի տուն։

Մոթալը հարցնում ա.— Հը՛, ա՚զի. գնացի՞ր, Մարմար քարին ինչ ասել ի՝ ասե՞ցիր։

— Հա՛, որդի, գնացի, ասեցի. համա չեմ գիտա խոսքդ կլսի՞, թե չէ:

— Թե ասել ես, բա՚ս հմի ղրկած կըլնի. գնա՛ թագավորի կուշտը, հարցրա՛, տես էն մի ուզածն ի՞նչ ա. քեզ արի՛, ինձ խարար բե՛։

Մերը վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա գալի:

Հը՛, մե՛րա. էլի էկել ե՞ս: Տղեդ իմ ուզած մի ձեռք շորն էլ ա ղրկե. մնաց մի բան. թէ որ ըս էլ կարաց անի՝ հո պրծած ա. աղջիկս ոտով-գլխով տղինդ ա: Իմ պալատիցը ընչանք ձեր տունը պտի էնթավուր չորս ատեժ տներ շինի, որ պատերը սաղ բռլիանտներո՜վ, մարջաններո՜վ, ակներո՜վ զարդարած ըլնի, որ ֆըրֆըրահար գա՝ մարդի խելք գլխիցը տանի. աղջիկս ըստիան օթախների.

  1. Տպագիր տեքստում՝ դան, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):