Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջով գա ձեր տունը, ընդիան գա ըստե։ Հրե՛ս իմ մի ուզածն էլ էս ա, գնա տղիդ ասա՛, թե արեց՝ հո արեց. թե չէ՝ էրկսիդ էլ պտի քյալլա անեմ:

Մերը վեր ա կենում գալի տուն՝ Մոթալին ասում թագավորի ուզածը։

Մոթալն ասում ա.— Էս հետ էլ գնա էն Մարմար քարի կուշտը, ասա. «Մոթալը քեզանից ուզում ա, որ թագավորի պալատիցը ընչանք մեր տները էնթավուր չորս ատեժ տներ շինես, որ պատերը քոմմա ակների, բռլիանտների, մարջանների ձեռիցը ֆրֆրահար գա»։

Մերն էթում ա էլի էն Մարմար քարին իրեք հետ մատը քսում, ասում.— Մոթալը քեզանից էնթավուր չորս ատեժ տներ ա ուզում, որ թագավորի պալատիցը ընչանք մեր տները ձգվի, օթախների պատերն էլ քոմմա ակներով, մարգարտներով զարդարած ըլնի:

Ասում ա, եդ գալի տուն։

Մոթալը հարցնում ա.— Աղի՛, հը՛, ի՞նչ էլավ, գնացի՞ր. Մարմար քարին ասեցի՞ր։

— Հա՛, ա՛յ որդի. գնացի, ինչ որ թամբահ իր արե՝ ասեցի։

— Բաս լա՛վ, առավոտը թագավորի ուզած օթախները հազիր կըլնի. էս հետ էլ տենանք թագավորը ի՞նչ պտի մհանա բռնի՝ աղջիկը չտա:

Ղո՛րթ որ, թագավորը առավոտ վեր ա կենում տենում՝ իրա ուզած չորս ատեժ տները հազիր ա։ Տնե՜ր, տնե՜ր եմ ասում, որ տենողի խելքն էր էթում։ Թագավորը ասեց.— Է՛ս հետ որ պառավի տղեն աղջկանս տարավ։

Մոթալի մերը վեր ա կենում, թազա շինած օթախների միջովը էթում դուզ թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա՛ գալի։

— Հը՛, մե՛րա. էկել ե՞ս. բա տղե՞դ ուր ա. դե գնա՛, բե տենանք. էս հետ որ աղջիկս նրան հալալ ա. էլ ասելու բան չունեմ։

Մերը գալիս ա Մոթալին ասում, թե.— Թագավորը կանչում ա։

Մոթալն ա՝ թոլեթոլ ըլնելո՛ն, թոլեթոլ ըլնելո՛ն, օթախների միջովը գալիս ա թագավորի աղաքին կաննում։ Թագավորը Մոթալին որ տենում ա, մնում ա զարմացած թե էս ի՞նչ թավուր իսան ա, որ ո՛նչ ոտ ունի, ո՛նչ ձեռ, ո՛նչ զադ։