Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թագավորի աղջիկ,— ասեց աղունիկը,— դու որ ինձ էս օրը քցեցիր՝ քեզ էլ չի մնա։ Էրկաթե տրեխներ կհագնես, պողպատե գավազան կառնես ձեռդ, լալով, լալաշկով կգաս եննուցս ման կգաս։ Էնքա՛մ ման կգաս, որ տրեխներդ կծակվի, գավազանիդ կեսը կմաշվի, որ նոր ինձ կգտնես։

Էս ասեց թե չէ, աղունիկը թռավ գնաց։ Խեղճ թագավորի աղջիկը մնաց եննուցը սառած մտիկ անելոն։

Շատ միտք արեց, վերջը ասեց հորն ու մորը.— Պտի էրկաթե տրեխ հագնեմ, պողպատ եգավազան առնեմ ձեռս՝ էթամ մարդիս եննուցը, աշխարե աշխար, երկրե երկիր ման գամ. էնքա՛մ ման գաս, որ գտնեմ։ .

Հերն ու մերը աղջկանը ղադաղա չարին, ասեցին.— Էթում ես՝ գնա՛։

Թագավորի աղջիկն ա՝ շորերը փոխեց, տղամարդի գեյիմ մտավ, էրկաթե տրեխներ հագավ, պողպատե գավազան առավ ձեռը ու ընկավ ճամփա։ Գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիաա, սարե-սար դիպավ, քոլե-քոլ դիպավ՝ վերջը մի անմահական բաղչի ռաստ էկավ։ Պատովը վեր էկավ[1] բաղչեն՝ տեհավ լա՛վ–լա՛վ անմահական խնձորներ, տանձեր, հավողներ ու հազար մի չեշուտ-չեշուտ բար ու նուբարներ, որ տենողի խելքն էթում էր։ Համա ո՛ր բարին մոտացավ, որ պոկի ուտի՝ տեհավ ձեն տվեց. «Բազմանչի՛, ինձ կերան, հասի»։

Վերջը տեհավ որ չէ՛, էս բաղն էլ իրան տեղ չի տալի, որ գշերը ընդե սթար անի՝ դուս էկավ ընդիան, գնաց։ Գնաց, գնաց, շատ ու քիչը աստոծ գիտա, մի ուրիշ գյուլլի բաղի ռաստ էկավ։ Նի մտավ մեջը՝ տեհավ լա՛վ-լա՛վ ամարաթներ, լա՛վ-լա՛վ շենքսեր. ասեց.— Հա՛լբաթ ըստե մարդ ա կենում. էթամ տե՞նամ։

Ուսուլով ամարաթի դուռը բաց արեց, տուն մտավ. տեհավ սուփրեն քցած՝ հազար ու մի տեսակ կերակրներ վրեն դրած. համա որ ասես մարդ չի էրևում: Է՛ս մի օթախը մտավ, է՛ն մի օթախը մտավ՝ տեհավ իսանորդի չկա, ինքն էլ զաթի սոված, նխտից ընկած՝ հենց էսթավուր բանի[2] էր ման գալի։

  1. Տպագիր տեքստում այս արտահայտության փոխարեն եղել է՝ աջմիշ էլավ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  2. Տպագիր տեքստում՝ կերակրի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։