Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնկա հեննա աղունիկ ա էլե, թռե՝ ինքն էլ հա՛յդե-հայդ ընկել էր սրանց եննուցը, որ հասնի:

Է՛կավ, է՛կավ, հենց էն ա հասվեհաս էր՝ Մոթալը եդ մտիկ արեց, տեհավ Մարմար քարը ետևներիցը գալիս ա ու որդե որ ա՝ կհասնի, կնկանն ասեց.— Ա՛յ կնիկ, թե՛զ մեր գլխի ճարը տենանք. Մարմար քարը ետևներիցս գալիս ա, մեզ մի զիան կտա. ես հրես բոստան կըլնեմ, դու էլ կըլնես բոստանչի։ Կգա ինչքամ սազ կածի, կասի. «Ձմերըկից, եմշից տո՛ւ ուտեմ», չըլնեմ-չիմանամ տաս, հա՛, իմաց կա՛ց, որ ի՛նչ տաս՝ էն ե՛ս եմ, վեր կունի կտանի։

Մոթալն ըլնում ա բոստան, կնիկը՝ բոստանչի։ Մարմար քարը գալիս ա, սազը ածում, ածում՝ վերջը ասում.— Քու արևի սադաղին, ա՛յ բոստանչի. մի ձմերուկ յա մի եմիշ տա՛ս ուտեմ՝ սիրտս հովանա, շոքու լերթ ու ջիգյարս էրվում ա։

— Կորի՛, շա՛նորդի,— ասում ա տղջիկը,— քեզ ո՞վ էր ասում գաս սազ ածես, որ հմի ձմերուկ ես ուզում․ գնա՛, գնա՛, ես քեզ տալու ձմերուկ չունեմ։— Ասում ա ու դուս անում։

Մարդ ու կնիկ էլ եդ աղունիկ են ըլնում, թռնում։ Մխելի տեղ թռնում են, թռնում՝ տենում են էլի Մարմար քարը ետևներիցը գալիս ա, գալիս ա, ո՜նց ա գալի՝ ո՛նց որ մի գյուլլա։

— Ա՛յ կնիկ,– ասում ա Մոթալը,— էս չէլավ. Մարմար քարը հրեն էլի ետևներիցս գալիս ա. պտի մի իլլաջ անենք։ Ես կըլնեմ ջաղաց, դու ի՛լ ջաղացպան, կգա ինչքամ սազ կածի, աղաչանք կանի, ալրից, յա կլոճից կուզի՝ չես տա, հա՛։

Մոթալն ըլնում ա ջաղաց, կնիկը՝ ջաղացպան։ Մարմար քարը գալիս ա ջաղացի դռանը կաննում՝ սազը քոքում։

Ածում ա ածում, վերջը ասում.— Ա՛սսու սիրուն, ջաղացպան աղպեր. մի բուռը ալիր, յա մի կլոճ տա՞ս, սոված մեռնում եմ, ուտեմ։

— Գնա՛, կորի՛, շա՛նորդի. շան էրես ունես, էլի էկա՞ր. գնա՛, ռադ ի՛լ գլխիցս. ես ո՛նչ ալիր ունեմ, ո՛նչ կլոճ։— Ասում ա ու ջուղաբ անում։

Մարմար քարը որ էթում ա, մարդ ու կնիկ էլ եդ աղունիկ են ըլնում, թռնում։ Թռնում են, թռնում, շատն ու քիչը աստոծ գիտա, գալիս են հասնում իրանց երկիրը։ Թռնում են էթում էրկսով էլ դուզ թագավորի պալատը մննում. տենում են թագավորը թախտի վրա նստած ա։ Մինը թագավորի աջ թևի վրա ա նստում՝ մինը ձախ թևի։