Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որ ռազի ես, բա՛ս ես քեզ իմ նազրի տղին եմ տալի։

— Լա՛ վ, թող նազրի տղեն ըլնի, թագավորն ապրած կենա․ համա ես քեզանից իրեք բան կուզեմ․ ընչանք չբերիլ տաս՝ չեմ պսակվի։

— Ա՛չքիս վրա, ո՛րդի, ասա՛. ասա՛ տենանք՝ ի՞նչ ես ուզում:

— Թագավո՛րն ապրած կենա, քեզանից կուզեմ իրեք հատ ընենց Ոսկե սինիք, որ մի սինու միջին Ոսկե կաքավը, Ոսկե մադեն ֆըրֆըրահար գան. մեկի միջին Ոսկե հավը ու Ոսկե աքլորը կաննած ըլնեն. էն մեկելի միջին էլ՝ Ոսկե թազի, Ոսկե աղվես. որ թազին աղվեսի եննուցը վազելիս ըլնի։ Թագավորն ապրած կենա, հրե՛ս իմ ուզած իրեք բանը սրանք են։

— Լա՛վ, ա՛յ որդի․ դրանից հեշտ բա՞ն: Հրե՛ս իմ զարգյարին կանչիլ կտամ, թամբահ կանեմ՝ շինի։

Թագավորը էն սհաթը կանչիլ ա տալի իրա զարգյարին, թամբահ անում, որ աղջկա ուզած իրեք սինիքը շինի։

— Թե չշինեցիր,— ասում ա,— իմաց կաց գլուխդ թռցնիլ կտամ:

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա զարգյարը.— ինձ մի ամիս մհուլ տո՛ւ, միտք անեմ, չկարացի շինի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ, քեզ մի ամիս վադա եմ տալի. գնա՛ շինա,— ասում ա թագավորը։

Զարգյարը քիթ ու պռունգը վե թողած՝ դառը, տխուր գալիս ա տուն։

— Հը՛, ո՛ւստա, ի՞նչ կա. խի՞ ես ըտենց նոթերդ կիտե,— հարցնում ա քաչալը։

— Կո՛րի, քա՛չալ,— բարկանում ա ուստեն,— դո՛ւ էլ իմ դարդիցը խաբար չես[1]:

Քաչալը ինչ անում ա, չի անում, ուստեն չի ասում իրա դարդը։ Վեր ա կենում էթում դուքան։ Միտք ա անում, միտք անում, շինում՝ քանդում, շինում՝ քանդում, բան չի դուս գալի։ Ամիսն էլ մնացել էր մի հինգ օր, որ թամմի՝ դեռ նա ըսկի զադ չէր շինե։

Մի օր էլ, որ ըսենց իրա մտքի հեննա էր ընկե՝ քաչալը էլի մոտանում ա, հարցնում.— Ո՛ւստա ջան, ո՛ւստա, մի ասա

  1. Տպագիր տեքստում՝ «վազը չես գալի», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):