Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չորս տարին շատ ա. արի՛ իմ խաթեր իրեք տարի ու կիսով վե կալ:

— Լա՛վ, որ ասում ես՝ քու խաթեր վե կունեմ։

— Բա ո՞րդի ա ձեր տունը,— հարցնում ա:

— Էս ջրի միջին,— ասում ա։

— Ախար, իմ տղեն որ մննի ջուրը, կհեղտվի։

— Մի՛ վախի,— ասում ա,— ես ընենց կանեմ, որ աղիդ բան չիլնի:

— Դե լավ, որ ըտենց ա՝ տա՛ր։— Տղի թշերը պաչում ա, տալի ուստին։

— Ա՛յ տղա, ձեռդ տո՛ւ ինձ,— ասում ա Օխայ-Բաբին։

Մի ձեռով նրա կուռն ա բռնում, մեկելը թաթխում ա ջուրը, ընենց թաց-թաց քսում տղի էրեսը։

— Աչքերդ խփա՛,— ասում ա։— Աչքերը խփելու բաշտան, Օխայ-Բաբին կուռը քաշում ա՝ էրկսով էլ սկվում են ջրի տակը։

Հենց որ հասնում են անտակը.— Տղա՛,— ասում ա,— աչքերդ բաց արա՛։

Տղեն աչքերը բաց ա անում, ի՞նչ տենում։ Լավ-լավ ամարաթներ, լավ-լավ տներ, լավ-լավ շենքսեր՝ քոմմա[1] ակներից, մարգարտներից, մարջաններից, ես ինչ գիտամ հազար մի ջուռա անգին քարերից շինոտած, որ ամեն դհից չին ֆըրֆըրում, շողշողահար գալի՝ մարդի քեֆ ին բերում։ Մտիկ ա տալի, տենում էն մի գիհն էլ՝ եքա գյուլլի բաղ, որ ասսու ինչ բար ու նուբար ասես միջին լիքը. ղշերին էլ հո՝ հալ ու հեսաբ չկա. ամեն դհից ո՛ր չին խոսում, ծըլվըլում՝ մարդի խելք գլխիցը թռցնում ին, թողում. մի սի՜րուն, նա՜շխուն, ակն ու արեգակ, հուրի-մալաք, ջահել-ջիվան աղջիկ էլ հրենիկ բաղի միջին սեհր ա անում։

Օխայ-Բաբին ձեն ա տալի աղջկանը.— Ա՛ղջի,— ասում ա,— ախար թազա աշկերտ եմ բերե, արի՛ տես կհավանե՞ս․ լա՞վ ա, լավ չի։

Էս աղջիկը Օխայ֊Բաբու աղջիկն ա ըլնում. գալիս ա տենում մի սի՜րուն, մի նա՜շխուն, բոյով, բուսաթով տղա․ համա ափսո՜ս, հագինը քըրչ-մըրչ ա: Տենալու բաշտան էդ տղեն մի կաթ արին ա դառնում, կաթում աղջկա սիրտը։

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ բռլիանտներից, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):