Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամիս, մախլասի մի տարի՝ օրեն մի օրը կնիկը կպավ մարդի յախեն.

— Ա՛յ մարդ,— ասեց,— ախար մենք սոված, ծարավ կոտորվեցինք, է՜․ հրես մի տարին թամմեց. վե՛ կաց գնա՝ մեր տղին էլա բե՛. ընչանք հմի ի՛նչ սարվել ա՝ ըն էլ բոլ ա իրան։

— Ա՛յ կնիկ ,— ասեց մարդը,— ես ո՞նց էթամ բերեմ. ի՞նչ ասեմ նրա ուստին, ախար հեննեն իրեք տարի ու կիսով եմ կապնվե, մի տարին հլա նոր ա թամմում:

— Ա՛յ մարդ,— ասեց կնիկը,— ուստեն հո մեր գլխի տե՞րը չի, նրա՞ն ինչ. գնա ասա՛. «Էլ չեմ ուզում տղես մնա կշտիդ», պրծավ գնաց․ վե կալ հեննեդ բե՛։ Ըստե էլ ի՜նչ կա, որ ասում ես՝ ֆլա՛ն չի, բեհման ա։

Խեղճ մարդը տեհավ կնիկը շատ ա իրա ամալ-աջալը կտրե.— Լա՛վ,— ասեց,— ա՛յ կնիկ, կէթամ. համա որ դարտակ եդ էկա, մեղքը քու շլինքը, դու գիտաս։ Դե որ ըտենց ա, մի քանի բոքոն թխա՛, հազիր արա՛, առավոտը վե կենամ, ընկնեմ ճամփա։

Կնիկը բոքոնը թխում ա, դնում խուրջինը, հազիր անում։ Առավոտը, դեռ լիսն ու մութը չբաժանված, մարդը վեր ա կենում, խուրջինը քցում ուսը, փետն առնում ձեռը՝ յա՜լլա։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա ջրի ղրաղը։ Էդ ջրի ղայդեն ղաթի գիտար, մի բուռը վեր ա ունում, խմում, ասում. «Օխա՜յ», ալբիալը ուստեն դուս ա գալի։

— Բարո՛վ, ա՛ղպեր,— ասում ա.— ի՛նչ կա, ի՞նչ չկա, խեր ըլնի, յա՞ղուզ ես էկե։

— Բարո՛վ, ասսու հազա՜ր բարին, ուստա. էկել եմ տղիս տանեմ։

— Ախար,— ասում ա,— ես քեզ հեննա իրեք տարի ու կիսով եմ կապնըվե, մի տարին հլա նոր ա թամմում, ո՞նց կըլնի ըսենց։

— Դե ի՛նչ անենք, մենք էլ քլասիբ ենք, ապրուստ չունենք, կնիկս զոռում ա, թե. «Գնա տղես բե»։ Հմի կտաս՝ դու գիտաս, չես տա՝ էլի դու գիտաս։

— Բաս որ ըտենց ա, ասում ես՝ քյասիբ եք, անճար եք, մի զադ կտամ, տարեք յոլա գնացեք, ընչանք տղիդ վադեն թամմի։— Էս ասում ա թե չէ, սկվում ա ջրի տակը, մի քիչ կենում, դուս գալի, հեննեն մի էշ բերում։— Ա՛ռ,— ասում ա,— էս էշը տա՛ր, քանի սազ ու կենդանի եք, սրա դատումը ձեզ հերիք ա. էլ չգաս, ընչանք տղիդ վադեն թամմի։