Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն, կնիկը օշաղ արեց, կերակուր էփեց, հաց շինեց, բերեց կերան, կշտացան, ասսուն փառք տվին, պառկեցին քնեցին։

Առավոտը բարըլսի հեննա կնիկը վե կացավ, գնաց գոմը, ասեց՝ տենամ մարդիս ասածը ղո՞րթ ա, թե սուտ։ «Էշա՛կ, զը՜ռ»,— ասեց։ Ալբիալը էշը զռաց, փթրեց, փթրի հեննա մի ոսկի վե քցեց. մին, էրկու, իրեք, հինգ հետ զռացրեց, հինգ հետն էլ էշը ոսկի փթրեց։ Կնիկը ուրախ-ուրախ ոսկիքը վե կալավ, սրբեց, դրեց ջեբը, բերեց տվեց մարդին, ասեց. «Հրե՛ս, դու հաշաթ ա՛ռ, սարք ու կարգ ա՛ռ, բե՛, մընք էլ տնավորվենք։ Քեզ հմար էլ, ինձ հմար էլ մի-մի ձեռք լավ շոր ա՛ռ, մախլաս ինչ կուզես ա՛ռ, բե՛»:

Մարդն ա՝ ոսկիքն առավ, գնաց բազար, է՛ս առավ, է՛ն առավ տան հմար, իրանց հմար ինչ խելքը կտրեց առավ, բերեց բոլ-բոլ տունը լցրեց։

Անց կացավ ըսենց մի վախտ, մարդ ու կնիկ լավ ուտում ին, խմում, քեֆ անում. ըսկի տղեն մտներն էլ չէր ընկնում։ Օրեն մի օրը կնկա սիրտն ուզեց էթա համամ։ Բերեց իրանց էշը փալանեց, փոխնորդ-մոխնորդի բողչեն դրեց վրեն, նի էլավ, քշեց էկավ համամ։ Էկավ համամի հայաթումը վեր էկավ, համամչուն կանչեց.— Համա՛մչի,— ասեց,— էշս տար մի լավ տեղ կապա՛, ես էթամ լեղանամ։— Բողչեն վրիցը վե կալավ, նի մտավ համամ։ Համամչին էլ էշը տարավ մի բհըբից կապեց, որ չփախնի։

Էս կնիկն ա՝ լեղացավ, պրծավ, շորերը հագավ, դուս էկավ։— Համա՛մչի,— ասեց,— էշըս բե էթամ։— Համամչին էշը բերեց, կնկանը նի հանեց վրեն, նոխտեն տվեց ձեռը։

— Էշա՛կ, զը՜ռ,— ասեց կնիկը։— Ալբիալը էշը զռաց, փթրեց, փթրի հեննա մի ոսկի վե քցեց։

— Համա՛մչի,— ասեց,— վե՛ կալ, ըտ էլ քու համամի հախը։

Համամչին ուրախ-ուրախ ոսկին վե կալավ, սրբեց, դրեց ջեբը։ Խեղճի աչքը մնաց էդ իշի վրեն։ «Ո՛նց ըլնի,— ասեց ինքն իրան,— ես պտի մի ֆանդով էդ էշը նրա ձեռիցը հանեմ»։

Կնկա եննուցը գնաց, լավ մտիկ արեց, տենա էշը ինչ նշան ունի, ինչ չէ. մին-մին, տեղը-տեղին վարավուրդ արեց։ «Լա՛վ գտա ֆանդը,— ասեց,— կէթամ սրա նման մի էշ կառնեմ, կբերեմ ըստե կկապեմ, որ մըն էլ էկավ համամ, էն կկապեմ տեղը, կնկա էշը կտանեմ կպահեմ»։ Էն սհաթը գնաց բազար, հենց դրա պես մի էշ