Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բաս որ ըտենց ա, սաբր արա, ես հրես գալիս եմ։— Ասեց ու սկվեց ջրի տակը, մի քիչ կացավ, էլ եդ դուս էկավ, հեննեն մի դաստախուն բերեց։

— Ա՛ռ,— ասեց,— էս դաստախումը տա՛ր, որ ձեր օխտը պորտն էլ սրա միջի հացն ուտի՝ էլի չի հատնի. համա լավ մուղաթ կացեք, որ ըս էլ ձեռներիցդ չէթա:

— Դարտակ դաստախունը ախար ո՜նց ուտենք․ հալբաթ սրան մի հո՞ւնար ունի՝ սարվացրա՛, որ մընք էլ էնու գյորա ժաժ գանք։

— Եք կսովածանաք,— ասեց,— էդ դաստախումը կդնեք աղաքներդ. կասեք. «Բա՛ցվի»։ Ալբիալը կբացվի, հենց ինչ կերակուր ուզեք, ինչ ուզեք միջին կըլնի։ Որ կուտեք կպրծնեք, կասեք. «Խփվի՛», էլ եդ կխփվի. վե կունեք, կտանեք կպահեք: Դե գնա՛, էլ չըլնեմ-չիմանամ գաս իմ դուռը հա՜, ընչանք տղիդ վադեն թամմի։— Ասեց, էն սհաթը էլ եդ սկվեց ջրի տակը:

Էս մարդն ա՝ դաստախունը դրեց կռնատակը, ուրախ-ուրախ ընկավ ճամփա՝ էլ եդ դպա իրանց գեղը: Մի էրկու մանդզիլ նոր էր անց կացե, բիրդան դաստախունը միտն ընկավ. ասեց. «Արի՛ մի փորձեմ տենամ, բա՞լի ուստեն ինձ խաբել ա»։ Էկավ, էկավ, մի չայիր-չիման տեղ նստեց. դաստախունը դրեց աղաքը, ասեց. «Բացվի՛»։ Էն սհաթը բացվեց, ի՜նչ բավեց. հազար մի ջուռա կերակրներ, հազար մի ջուռա գինանիք, ես ինչ գիտամ՝ ուտելու ուրիշ բաներ մեջը լիքը։ Խեղճը շշկլվեց, չէր իմանում ո՛րն ուտի, ո՛րը թողա. մի քիչ հարամ-զարամ կերավ, չկերավ, էլ եդ ափալ– թափալ ասեց. «Խփվի՛», խփվեց. դրեց կռնատակը վե կացավ գնաց իրա ճամփեն։

Էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մութը գետինը կոխել էր, հասավ գեղը, գնաց իրանց դուռը ծեծեց, կնիկն էկավ բաց արեց։

— Ա՛յ մարդ,— ո՞ւր ա, է՞լի մեր տղին չբերիր։

— Ի՛նչ անեմ, ա՛յ կնիկ, չտվեց. ասեց. «Շատը համբերել եք, քիչն էլ համբերեք»։ Հրես էս դաստախունն էլ տվեց, որ սրանով յոլա էթանք, ընչանք վադեն թամմի։

— Լա՛վ, դրա հունարն ի՞նչ ա,— հարցրեց կնիկը:

— Տե՛ս,— ասեց,— սրա հունարն էս ա:— Բերեց իրա ու կնկա աղացին փռեց. «Բա՛ցվի» ասեց, ալբիալը բացվեց: Ինչ ջուռա կերակրներ ասես, ի՛նչ ասես՝ որ միջին չկար. խեղճ կնիկը