Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տախունը բացվում ա: Հազար մի ջուռա կերակրներ, լավ-լավ գինանիք, լավ-լավ ուտելու բաներ մեջը լիքը, որ, ով գիտա, թագավորի կնիկը ո՛նչ տեհել էր, ո՛նչ կերե: Քոմմա մնում են բերանները բաց էս դաստախնին մտիկ անելոն: Ուտում են, խմում, քեֆ անում։ Որ կշտանում են պրծնում՝ «Խփվի՛» ասում ա, խըփվում ա. վեր ա ունում, տանում, պահում:

Հացից եդը մեր ղոնաղները վեր են կենում, էթում իրանց տները։ Ճամփին թագավորի կնիկը ինքն իրան միտք ա անում. «Ես թագավորի կնիկ ըլնեմ,— ասում ա,— էնթավուր դաստախուն չունենամ, նա մի ոըշպարի կնիկ՝ ունենա՞. էս աստոծ վե՞ կունի: Ո՛նց ըլնի, զոռով ա, յա փողով, պտի էդ դաստախունը նրա ձեռիցը խլեմ»։ Սրանից դենը էդ կնկա հեննա լավ սըխ բարեկամանում ա. նրան իրա կուշտն ա ղոնաղ կանչում, ինքն էթում նրա կուշտը՝ մին, էրկու, հինգ, տասը, որ հեննեն լավ դոստանում ա, օրեն մի օրն էլ մեն-մենակ վեր ա կենում էթում նրա տունը։

— Համեցե՛ք, համեցե՛ք, ա՛յ խանում, ո՛նց ես, լա՞վ ես, քե՛ֆդ, հա՞լդ։— Բերում ա դոշակ քցում տակը, վրեն նստացնում։

— Փա՛ռք ասսու, լավ եմ, դո՞ւ ոնց ես, ինչ ես անում, ինչ չես անում։— Ըսենց նստում են, էրկեն ու բարակ ասում, խոսում, զրից անում, ընչանք հացի վախտը գալիս ա. էդ կնիկն էթում ա դաստախունը հանում, բերում փռում, բաց անում. ուտում են, խմում, քեֆ անում, ուրախանում, խնդում, ծիծաղում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում, էդ կնկա մարդն էլ էդ օրը տանը չիլնում։

Հացի վախտը թագավորի կնիկը դաստախնի վրեն խոսք ա բաց անում։

— Էդ դաստախունը,— ասում ա,— իմ քեֆը շատ ա բերե. ինչ կըլնի կըլնի՝ արի դու ծախա՛, առնեմ։

— Չէ՛, խանումը սաղ ըլնի,— ասում ա կնիկը,— ես չեմ կարա. դրա ծախիլը մարդիս ձեռին ա։

— Լա՛վ, որ չես ծախում՝ դու գիտաս։— Տեհավ որ կնկանը չկարաց խաբի, հեննեն քնացնելու դեղ էր բերե, հանեց մի ֆանդով մոտացրեց նրա պնչին թե չէ՝ ալբիալը կնկա քունը տարավ, քնեց։ Թագավորի կնի՛կ, դու թագավորի կնի՛կ, դաստախունը անսաս կոլոլա, դի՛ կռնատակդ՝ յա՜լլա դպա ամարաթը։

Էդ կնիկը ընչանք իրիկուն քնած ա մնում։ Իրիկունը մթնով