Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե կտաս, տո՛ւր թե կտաս՝ մին, էրկու, հինգ, տասը, մախլաս մի լավ ձեր հավան կացած սխկեցին։ Վախլությունիցը խեղճի մտիցն էլ էր ընկե թլիսմը, չէր գիտա ի՛նչ ասի, որ ձեռը վեր ունեն իրանից, նո՛ր ինչ հալով միտն ա քցե՝ ասե. «Բո՛լ ա», նոր որ էլ եդ մտել են դըդումը։ Դըդումը վե կալավ, իրա ճամփեն բռնեց՝ գնաց: Էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ գեղը, գնաց իրանց դուռը ծեծեց, կնիկն էկավ բաց արեց։

Ա՛յ մարդ,— ասեց,— էլի դու դարտակ էկա՞ր, խի՞ չի բերիր մեր էրեխին, ախար ընչանք ե՞ր։

— Դե ա՛յ կնիկ, ինչ անեմ, չտվեց, ասեց. «Էս դդումն ա՛ռ, տա՛ր, սրանով համ ձեր էշը եդ կառնեք, համ ձեր դաստախունը, յոլա գնացեք, ընչանք վադեն թամմի»։

— Ա՛յ մարդ, դե շանց տո՛ւ տենանք ինչ ա դրա հունարը, որ պտի մեր էշը, մեր դաստախունը եդ առնի։

Մարդը բերեց դըդումը դրեց գետինը, ասեց. «Քո՛թակ տվեք»։ Ասելու բաշտան դըդըմի միջիցը մարդիկը դուս էկան, վրա հասան կնկանը՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, սրան մի լավ ծեծեցին, ընչանք մարդն ասեց. «Բո՛լ ա», նո՛ր որ էլ եդ մտան դդումը։

— Ա՛յ մարդ,— ասեց կնիկը,— էս լավ էլավ. հմի որ համամչու ու թագավորի կնկա հախիցը կգանք։

Մարդ ու կնիկ էդ գշերը քնեցին, առավոտը վե կացան, դըդումը վե կալան, գնացին համամչու կուշտը։ Գնացին տեհան համամը խոլվաթ ա, որ ասես մարդ-մադաթ չկա. համամչին էլ ընդե մենակ նստել ա։

— Համա՛մչի,— ասեց կնիկը,— ախար բո՞լ չի, ինչքամ մեր էշը պահեցիր. չէ՞ մընք էլ մեղք ենք, բե հմի էլ տո՛ւ մեզ։

— Ա՛յ կնիկ,— ասեց համամչին,— դեռ հլա ինձանից ձեռը չես վե կալե, կորի՛ գլխիցս ռա՛դ իլ, թե չէ որ վե կացա՝ ոտ ու գլուխդ ջարդ ու խուրդ կանեմ։

— Ոտ ու գլուխ ջարդիլը ըտեից չիլնի,— ասեց մարդը,— ա՛յ ըսենց կըլնի։— Դըդումը դրեց գետինը, «Քո՛թակ տվեք» ասեց։ Էն սհաթը դըդըմի միջիցը մարդիկը դուս էկան՝ դագանակները ձեռներին, վրա հասան համամչուն՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մին, էրկու, հինգ, տասը, ձեր հավան կացած մի լա՛վ դորսեցին: