Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ամա՜ն, ասսու սիրուն,— ձեն տվեց համամչին,— ինձ պրծացրեք սրանց ձեռիցը, ինչ ուզում եք՝ տամ:

Նոր մարդն ասեց. «Բո՛լ ա». նրանք էլ եդ մտան դըդումը։ Համամչին էն սհաթը գնաց էջը բերեց, տվեց նրանց: Մարդ ու կնիկ աղաք արին, բերին տուն։

Հեգսի օրը դրդումը վե կալան, գնացին դպա թագավորի կնիկը։ Մարդը դռանը կաննեց, կնիկը դըդումն առավ մտավ թագավորի ամարաթը. գնաց տեհավ թագավորի կնիկը մեն-մենակ իրա օթախումը նստած։

— Խա՛նումը սաղ ըլնի,— ասեց,— իմ դաստախունը ինչքամ բանացրիր՝ հերիք ա․ չէ՞ մընք էլ քյասիբ, օրեն հացի կարոտ ենք, բե՛ հմի էլ տո՛ւ մենք բանացնենք։

— Ա՛յ կնիկ,— ասեց,— ինձ դաստախուն ե՞բ ես տվե. գժվե՞լ ես, ինչ ա։ Գնա կորի՛, թե չէ նոքարներիս վրա կանեմ էնքամ կտան, որ մենծ թիքեն անկաջդ կմնա։

Էդ կնիկը տեհավ, որ խաթրով չիլնում, դըդումը հանեց, դրեց գետինը. «Քո՛թակ տվեք», ասեց։ Էն սհաթը դըդըմի միջիցը մարդիկը դուս էկան, վրա հասան թագավորի կնկանը՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ սալջարդ արին, թողին։

— Ամա՜ն, ասսու սիրուն,— ձեն տվեց թագավորի կնիկը,— ինձ ազատա սրանց ձեռիցը, էթամ դաստախունդ բերեմ տամ, ա՛ռ գնա՛, խաթեդ ինձանից քաշա՛։— Նոր ասեց. «Բո՛լ ա», մարդիկը մտան էլ եդ դըդումը:

Թագավորի կնիկը գնաց դաստախունը բերեց տվեց նրան, նա էլ կոլոլեց, դրեց կռնատակը, թողաց դուս էկավ: Մարդ ու կնիկ ուրախ-ուրախ վե կացան էկան տուն։

Անց կացավ մի քանի վախտ, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլասի մի տարի, սրանք լավ ապրում ին, լավ ուտում, լավ խմում, ըսկի տղեն մտներն էլ չէր ընկնում։

Օրեն մի օրը էլի կնիկը կպավ մարդի յախեն.— Ա՛յ մարդ,— ասեց,— ախար մեր տղեն մնաց, դեռ վադիցն էլ կես տարի անց ա կացե, վե գնա բե. բո՞լ չի ինչքամ կացավ ուստի կշտին։

— Լա՛վ ես ասում, ա՛յ կնիկ. ճամփի հմար բոքոն թխա՛, էգուց վե կենամ էթամ։

Կնիկը բոքոնը թխում ա, գնում խուրջինը, հազիր անում. առավոտը աղոթարանը բացվում ա թե չէ, մարդը վեր ա կենում,