Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընչանք տուն հասնիլը՝ տղեն ըսենց իրա հունարը կխարշի՝ մին ձի կդառնա, մին ղաթիր կդառնա. ես ինչ գիտամ՝ ուրիշ շանավար կդառնա, հերը ըսկի չի ֆահմի, թե ըտոնք քոմմա իրա տղեն ա: Կգան, կգան, շատն ու քիչն աստոծ գիտա, իրիկունը կհասնեն տուն։ Մերը տղի թշերը կպաչի, աչքերը կպաչի, կնստեն իրար հալ կհարցնեն, դեսից, դենից կխոսան, մասլահաթ կանեն, մերը կէթա դաստախունը կբերի, բաց կանի, կուշտ ու կուռ կուտեն, կխմեն, կպառկեն կքնեն:

Առավոտը լիսը կբացվի թն չէ, տղեն կկանչի հորը.— Ա՛յ հեր,— կասի,— էրեկ ճամփին ո՛ր մի ալապստրակ տեհար, եննա մի ղոչ, եննա մի ձի, մախլա՛ս, ինչ որ տեհար՝ ըտոնք քոմմա ես ի. ուստիս կշտին է'նթավուր հունար եմ սարվե, որ ինչ ուզենամ կըլնեմ, եր չէ, հո էլ եդ իսան կըլնեմ, ընդե կկաննեմ։

— Ղո՞րթ:

— Ղո՞րթ: Չես ավատում, հրես կըլնեմ ղաթիր, կտանես բազար, կծախես, որ կհարցնեն. «Ի՞նչ տամ, ինչ չտամ», կասես, «Հարիր մանեթից պակասով չեմ տա, ըն էլ առանց նոխտի»։ Չըլնեմ-չիմանամ նոխտես էլ հեննես տաս հա՜, թե չէ իմաց կաց՝ էլ ինձ պրծնում չկա, հուր-հավիտենական հենց ընենց ղաթիր էլ կմնամ։ Էս հո էս. մըն էլ՝ ո՛ր ինձ աչքերը ճղրիկ մարդի չծախես. ինչ տա՝ չես տա, թեկուզ քաշովս մին ոսկի էլ տա՝ չես ծախի, թե չէ տե՛ս, գլուխս փորձանք կգա, դու գիտաս։

Տղեն էս կասի ու կըլնի մի լավ, սի՜րուն, նա՜շխուն ղաթիր՝ ընդե կկաննի. հերը ուրախ-ուրախ կնիլնի, կտանի բազար, որ ծախի: Բազարավորը քոմմա կմնան բերանները բաց էդ ղաթրին մտիկ անելոն:

— Ա՛ղպեր, ի՞նչ աժի էդ ղաթիրը,— կհարցնեն:

— Հա՛րիր մանեթ,— կասի,— առանց նոխտի:

Ընդիան մի մարդ դուս կգա, հարիր մանեթը նազդ կհամբրի աղաքը, ղաթիրը կառնի. ինչ կանի, չի անի՝ հերը նոխտեն չի ծախի, բերնիցը կհանի, կբերի տուն: Վրիցը մի սհաթ չի անց կենա, էդ ղաթիրը էլ եդ իսան կըլնի, կգա իրանց տունը: Հեգսի օրը կդառնա մի ուղտ, հորը կասի. «Կտանես կծախես, իրեք հարիր մանեթից պակասով չես տա»: Հերը ուղտը աղաք կանի, կտանի բազար, իրեք հարըրով կծախի, նոխտեն էլ վե կունի կբերի: