Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դե աղջիկը էս որ լսեց, էն սհաթը գլխի ընկավ, թե բանը ընչումն ա:

Գնաց պադրհանը ման էկավ, տեհավ դանակը սրե, դրել ա ընդե, վե կալավ, տարավ պահեց, որ հերը ման գա՝ չգտնի։

Էկավ հորն ասեց, թե.— Սաղ պադրհանը քար ու քանդ արի, ման էկա, ո՛նչ դանակ գտա, ո՛նչ զադ։

Հերը բերեց ձիու գյամը ղայիմ կապեց սանիցը, գնաց որ դանակը բերի: Հերը որ էթում ա, աղջիկն էն սհաթը ձիու գյամը բերնիցը հանում ա, հանելու բաշտան ձին ծլկվում ա՝ յա՜լլա:

— Ա՜յ հարա՜յ, ձին փախա՜վ,— ձեն ա տալի աղջիկը:

Ընչանք Օխայ-Բաբու գալը, տղեն իրա մանգզիլը կտրում ա։ Օխայ–Բաբին գալիս ա տենում՝ ի՛նչ ձի, ի՛նչ զադ, ո՛նչ ժամ կա, ո՛նչ ժամատեղ. ալբիալը իրան քցում ա ջրի էրեսը, տենում հրենիկ տղեն դառել ա մի աղվես՝ ո՜նց ա փախնում, ո՜նց ա փախնում, ոնց որ մի գյուլլա. ալբիալը ինքն էլ դառնում ա թազի՝ ընկնում եննուցը։ Տղեն մի վախտ եդ ա մտիկ տալի տենում ուստեն թաղի ա դառե, եննուցը կրնկում, որդե որ ա՝ իրան հասվեհաս ա, դառնում ա մի սի՜րուն, նաշխուն աղունիկ՝ թռնում։ Ուստեն տենում ա տղեն աղունիկ դառավ, թռավ՝ ինքն էլ ղրղի ա դառնում, ընկնում եննուցը։ Տղեն եդ ա մտիկ տալի, տենում ուստեն ղրղի ա դառե հակալ-հակալ ա քցում, որ կալնի՝ հայդե–հայդ թռնում ա, հասնում մի գեղ։ Տենում ա մի տան երդկիցը ղալմաղալի ձեն ա գալի. երդկովը մտիկ ա տալի, տենում էդ տանը քե՜ֆ, ուրախությո՜ւն, դա՜փ, զուռնա, դու մի՛ ասի, ըտե հարսանիք ա ըլնում. ալբիալը դառնում ա մի կարմիր խնձոր, ընկնում դո՛ւզ թազափեսի գոգը: Թազափեսեն մնում ա արմացած, թե ո՞րդիան վեր ընկավ էդ խնձորը. վեր ա ունում ֆոտ քաշում, ձեռին հազացնում։ Ուստի ամալ-աջալը որ կտրվում ա, ինքն էլ էն սհաթը աշըղ ա դառնում, սազը ձեռին մննում էդ հարսանքատունը։

— Աշըղ չէ՞ք ուզում,— հարցնում ա։

— Խի՞ չենք ուզում,— ասում են,— արի՛ նստի մեզ հմար հա՛ղ ասա։

Աշըզը գալիս ա, քոմմքից վիրևը, թազափեսի կողքին բազմում, սազը քոքում։ Ո՛ր սազին չէր տալի, հեննեն կլկլացնում, հազ ասում, սաղ հարսանքատունը նրա ձենը վեր էր ունում,