Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դըմբդըմբում, զընգզընգահար գալի: Հարսանքավորը քոմմա մնացել ին հայիլ-մայիլ նրա ձենին, սազ ածելուն. ամեն դհից փող էր, որ շպռտում ին նրա աղաքը, համա որ ասես ո՛նչ մինն էլա չէր վեր ունում:

— Բա ի՞նչ ես ուզում, ա՛շըղ,— հարցնում ա թազափեսեն,— մեզ Էսքամ ուրախացրիր, քեֆ շանց տվիր, ասա՛ տենամ սիրտդ ինչ ա ուզում՝ բերեմ տա՛մ։

— Թազափե՛սեն սաղ ըլնի,— ասում ա աշըղը,— բաս որ ըտենց ա, զադ չեմ ուզում, էդ ձեռիդ խնձորը տո՛ւ ինձ, բո՛լ ա։

Թազափեսեն աշըղի խաթրը չի կոտրում, վեր ա ունում խնձորը տալի նրան. նա էլ ձեռիցն առնում ա, ուզում ա կոխի բերանը ուտի՝ խնձորը էն սհաթը դառնում ա մի բուռը կորեկ, շաղ անցնում գեննին: Աշըղը տենում ա խնձորը դառավ կորեկ, ինքն էլ ալբիալը դառնում ա աքլոր, վրա ա հասնում շաղ անցած կորեկը մին-մին կտկտալեն հավաքում, ուտում։ Դու մի՛ ասի, մի հատ կորեկ մնացած ա ըլնում մի մարգի մաշկի միջի. մաշկի միջիցը էդ կորեկը դուս ա գալի դառնում կուզ, վրա հասնում աքլորին տեղն ու տեղը հեղտում, ըռխում՝ յա՜լլա դռնե դուս: Հարսանքավորը քոմմա մնացել ին սառած մտիկ անելոն, թե էս ինչ բաս ա, իրանց աչքի աղաքին էս ինչ թավուր բաներ են ըլնում:

Կուզը աքլորին որ ըռխում ա, տանում ա գեղիցը դուս մի չոլ–յաբանի տեղ, ըտե մի խոր ֆոր ա քանդում, դրան քցում մեջը, ֆողը վրա տալի։ Ինքն էլ եդ իսան ա ըլնում, ընկնում ճամփա դպա Օխայ-Բաբու ամարաթը։ Գալիս ա հասնում էն ջրի ղրաղը, սըկվում ջրի տակը, էթում Օխալ֊Բարու աղջկա կուշտը։ Աղջիկը տենալու բաշտան վազում ա, փաթթվում տղի ճտովը:

— Տղա՛,— ասում ա,— նո՛ր որ ես քունն եմ, դու իմը։

Նո՛ր ըստե տղեն նստում ա աղջկանը մին-մին, տեղը-տեղին իրա գլխով անցկացածը նազլ անում, ոնց որ ես ձեզ նազլ արի։

Եննա քոչ, բարխանա ա անում, Օխայ֊Բաբին ինչ ուներ, չուներ՝ մա՛լ, դոլվա՛թ, հարստությո՛ն, խազինա՛, քոմմա կիտում ա, բարձում ձիանիքը, աղջկանը վեր ունում, ընկնում ճամփա՝ դպա իրանց գեղը։

Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց գեղը։ Հերնըմերը տղին որ տենում են, ուրախանում,