Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը հննց էս ա լսում՝ ուշը էթում ա, վեր ընկնում։ Քոմմա նազիր-վեզիրը, քոմմա պալատի մարդիկը թոփ են ըլնում թագավորի ուշը վրա են բերում, նո՛ր թագավորի խելքը, որ գլուխն ա գալի, կանչել ա տալի նեքսև դարվիշին։

Դարվիշը գալիս ա նեքսև, խոր գլուխ ա տալի թագավորին, ասում.— Թագա՛վորն ապրած կենա, մի՞տդ ա, որ դու ինձ խոսք տվիր աղիդ հմար. հմի էկել եմ, խոսքիդ տե՞ր ես, թե չէ։

— Ամա՜ն, դարվիշ բաբա, վերև՝ աստոծ, ներքև՝ դու, ուզա ե՛րկիր, քա՛ղաք, մա՛լ, դո՛լվաթ, հարստությո՛ւն՝ քոմմա տամ, թաքլա տղիցս ձեռ թաշի, մեղք եմ, ումուդ-ապավենս մի՛ կտրի,— մղկտտլոն ասում ա թագավորը:

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, մի զադի էլա փափագ չեմ, մենակ տղեդ եմ ուզում, դու գի՛տաս. իմացի, որ չտաս ախրը շատ փիս կըլնի,— ասում ա դարվիշը:

Թագավորն ա՝ դառը-տխուր լալով-լալաչքով էթում ա տղի կուռը բռնում բերում տալի դարվիշին, ասում ա.— Դա՛րվիշ, դո՛ւ քու ասածը արիր, ասսու սիրուն, ամանաթ, ամանաթ տղես քեզ ամանաթ տա՛ր, համա էլի տղես բերես,— աղաչանք ա անում թագավորը: Տղի գլուխը, թուշը պաչում ա՝ ճամփու դնում:

Թագավորին թողանք ըստե, գանք խաբարը տանք դարվշիցն ու թագավորի տղիցը:

Դարվիշը թագավորի տղին վեր ա ունում ընկնում ճամփա. էթում են, էթում են, էթում են՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում են մի մենծ սարի, դարվիշը ջիբիցը էրկու թլսմի գիրք ա հանում, մինը տալիս ա թագավորի տղին, ասում ա.— Ա՛ռ էս գիրքը դու կարդա, էս մինն էլ ես կկարդամ, էնքա՜մ կկարդանք, որ էս մենծ սարը, տենում ես, էրկու փայ կըլնի, հենց որ սարը կբացվի՝ դու անխոս նեքսև կմննես, ընտե մի Ֆանառ կա՝ վե կունես էլի անխոս դուս կգաս։ Տե՛ս, ընտե լիքը ակնունք, անգին քարեր կա, չըլնի թե թամահ անես՝ վերնես հա՜, թե չէ՝ սարը էլի եդ կխփվի, դու կմնաս ընտե, ես՝ ըստե: Հենց որ Ֆանառը դուս բերես էն քոմմա մերն ա ու մերը, չունքի էն Ֆանառը մենծ հունար ունի, իմացա՞ր։ Էրկուսս էլ ֆողեց-ֆոգի կկորչենք։— Էս քոմմա թամբահ ա անում դարվիշը թագավորի տղին ու ասում.— Դե՛, կարդա՛. ես էլ եմ կարդում։