Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էրկուսն էլ իրար հեննա կաննում են ու կարդում, ըսենց կարդում են, կարդում են. մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մին էլ ի՜նչ տեհան՝ հրես, դրուստ որ, սարը ճղվեց. էրկու կես էլավ, էն սհաթը թագավորի տղեն նի կմննի նեքսև, կէթա Ֆանառը վե կունի, եդ կգա դպա դուս, համա դե իսանի թամահ էր էլի՝ չէլավ, որ էն անգին քարերը, էն կիտուկ-կիտուկ բռլիանտները չտեհա՜վ, խելքը մաղելոն միտք արեց, թե. «Շա՛տ էլ դարվիշը ասեց՝ մի՛ վերնի. ըստե ի՜նչ կա որ, հազիր վե կունեմ, ղրաղին էլ մոտ եմ, էն սհաթը մի ոտ կքցեմ՝ դուս կթռնեմ էն էրեսը. ընչանք սարերը գան իրար կպնեն զաթի ես էլ դուս կթռնեմ»։ Կասի, կպպզի էդ կիտած-կիտած բռլիանտների կշտին՝ ծոցերը, ջեբերը կլցնի:

Էնքա՛մ դարվիշը ձեն կտա. «Ա՜ման, Խուդավերդի, վեր ածա՛, վեր ածա՛, սարերը կխփվի»։ Խուդավերդին չի լսի, ջեբերը կլցնի. հենց կուզենա, որ դուս գա՝ սարերը էլ եդ էն սհաթին կգան իրար կկպնին, թագավորի տղեն կմնա սարի միջին, դարվիշը՝ էս դիհը:

Դարվիշը էս որ կտենա՝ շատ վա՛յ կտա գլխին, համա դե էլ ի՞նչ կարար անի, ձեռին ճար չկար։

Վախլությունիցը գլուխ կառնի էն թագավորի երկրիցը կկորչի, որ ինչ ա՝ թագավորը չիմանա իրա արածը, իրան քյալլա անել չտա:

Թող դարվիշը գլուխ առնի կորչի, մենք գանք խաբարը տանք էն խեղճ տղիցը:

Տղեն էս զուլումը որ տենում ա, շատ ա գլխին ոտին տալի, համա դե՛ ձեռին ի՞նչ կար, ի՞նչ կարար անի, ո՛նչ մի հնարք չէր գիտա՝ ո՞նց դուս գա էդ եքա սարի միջիցը, էնքան ըսենց միտք ա անում, լալիս ա, ընչանք լավ նղըղում ա, գլուխը դնում գեննին, ֆողի վրա քնում ա։

Շատ ա քնում, թե քիչ, աստոծ ա խաբար, բիրդան մի ջրի խշոցից զարթնում ա. զարթնում ա տենում ա՝ էլի էն սարի միջին ա. էս յան ա ման գալի, էն յան ա ման գալի. տենում ա հրեն մի փետի կտոր․ էթում ա փետը վերնում գալի էն ջրի խըշշոցի տեղը։ Փորփըրում ա ըսենց, էնքամ փորում ա՝ բիրդան մի եքա գետ ա բացվում, ընե՜նց վարար, ընե՜նց վարար, որ էլ չեմ կարա ասի։ Մին էլ տենում ա հրես մի մենծ տախտակի կտոր ջրի էրեսին գալիս ա. անխոս տախտակը կալնում ա, ինքը վրեն նստում, ասսու