Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անումը տալիս ա՝ ընկնում ճամփա. միտք ա անում, թե բալքի էս ջուրը տանի մի լիս աշխար հանի։

Ըսենց տղեն ջրի էրեսին տըմպտըմպալոն էթում ա. էթում ա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ մի օր, տենում ա յավաշ֊յավաշ լիս ա էրևում։ Մի թիքա էլ որ էթում ա՝ բիրդան տախտակը դեմ ա ըլնում մի ծառի քոքի, էլ չի էթում։ Տղեն որ տենում ա տախտակը էկավ ղրաղ, ինքն էլ վեր ա գալի վրիցը է՛ս յան ա էթում, է՛ն յան ա էթում՝ տենում ա ըստերանք ըսկի իսանաոտ չի էրեում, լափ վիրունի տեղ ա։ Նստում ա մի քարի վրա, մի կուշտ լաց ա ըլնում. սրա ձենին մի չոբան ա գալի, տենում ա հրես մի սիրունիկ տղա նստած մեն֊մենակ լաց ա ըլնո՜ւմ, լաց ա ըլնո՜ւմ, ո՜նց լաց, որ կողքի քարերն են մղկտում։

Մոտ ա գալի հարցնում.— Տղա՛, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստերանք չէր էկե, դու ո՞նց սիրտ էս արե էկե։

Տղեն ո՛ր գլուխը բանձրացնում ա չոբանին տենում՝ ուրախանում, աշխտրովը մին ա ըլնում, ասում ա.— Ա՛մի ջան, ա՛մի, սոված մեռա, ըսկի զադ չո՞ւնես ուտելու։

Չոբանը ասում ա.— Ա՛ռ, այ որդի, ես եմ էս էրկու գարե ճտթը, ա՛ռ ըս էլ դու կե՛ր։

Տղեն ճաթը առնում ա ուրախ֊ուրախ վրա պրծնում՝ ընե՛նց ա ուտում, կասես գառան խորոված ըլներ։

Չոբանը վերնում ա տղին տանում իրա տունը, կնկանը ասում. —Ա՛ռ ա՛յ կնիկ, աստոծ մեզ մի թազա տղա էլ ա ղրկե. թող օխտը տղա չունենաք, ութը ունենաք։ Լա՛վ պահի, մուղայիթ կաց, քու էրեխեքանցիցը մի ջկի. ես էլ էն վիրունի տեղը կաթ, մածուն, ղաղ կշինեմ, կբերեմ յոլա կէթանք։

Կնիկը ուրախ֊ուրախ ջուր ա դնում, թամուզ տղի շորերը լվանում, գլուխ֊մլուխը թամզացնում ու իր ա էրեխեքանց հեննա խառնում:

Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, օրենը մի օր էս տղի միտն ա ընկնում, որ իրա ջիբին անգին քարեր կա։

Մինը հանում ա տալի մորը, ասում ա.— Ա՛ռ ա՛յ մեր, տար բազար էս անգին քարը ծախի, բե՛ յոլա էթանք, համա տես չխաբնվես։

Մերը ուրախ֊ուրախ քարը տղի ձեռիցը առնում ա, էթում