Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղաչանք-պաղատանք անում.— Բա՛ն չկա, ա՛յ հեր,— ասում ա,— իմ խաթեր պտի աղպորտանցս բաշխես։ Նրանք ինձ մուխաննաթություն արին, ես չեմ անի։ Աստոծ նրանց թո՛ղ բարի տա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— չունքի դու ասում ես՝ քու խաթեր հմար նրանց բաշխում եմ։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, պուճուր տղին նստացնում։ Էն խեղճ աղջիկը զաթի էսքամ տարի սրա ճամփեն էր պահում։ Թագավորը իրա վեզրի տղի նշանը քանդում ա, բերում է՛ն սհաթը թազադան նշան դնում տղի վրեն՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ի՜նչ դափ ու զուռնա, ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին: