Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եդ ա մտիկ անում, ի՞նչ տենա՝ էրկու ձիավոր ընկել են իրա եննուցը, ո՜նց են քշում, ո՜նց են քշում, ո՜նց որ գյուլլա դիպած։

Աղաքի ձիավորի ձին սև ա ըլնում, ետնինը՝ կապիտ։ Խուդավերդին սրանց որ տենում ա, վախլությունիցը չի իմանում, թե որդե տափ կենա: Մին էլ ինչ ա տենում՝ եդի կապիտ ձիավորը էկավ վրա հասավ աղաքի սև ձիավորին վե կալավ տվեց գեննովը, բանֆողի արեց։

Շատ զարմացավ, թե էս ի՞նչ բան էր, էս կապիտ ձիավորը ով էր, որ ըսենց իրան ազատեց. կայնում ա ընչանք էն կապիտ ձիավորը գալիս ա թագավորի տղի կուշտը, ասում ա.— Սրանից եդը դու արխեին գնա՛ էլ ոչ մի զիան չի գա քեզ։

Էս ասում ա, ուզում ա, որ էթա, Խուդավերդին ասում ա.— Յավա՛շ, դու ո՞վ իր, որ էկար ինձ ըդենց փորձանքից ազատեցիր, էդ լավությանդ տակիցը ընչով կարամ դուս գա։

Կապիտ ձիավորն ասում ա.— Ես էն մեռլի Հրեշտակն եմ, որ դու էն մարդկերանց ձեռիցը պրծացրիր, ընենց առոք-փառոք թաղեցիր. էն սև ձիավորն էլ էն դարվիշն էր, որ քեզ ըդենց փորձանքի մեջ էր քցե. հմի որ իմացել ա, թե դուս ես էկել լիս աշխարք, էկել էր, ուզում էր քեզ սպանի, որ Ֆանառը ձեռիցդ առնի. համա ես նրան ընե՛նց տվի գեննովը, որ ո՛նչ տվեց, ո՛նչ առավ՝ հենց տեղն ու տեղը մնաց մեռած։

Եննա մեռլի Հրեշտակը շիրիցը մի խնձոր ա տալի թագավորի տղին, ասում ա.— Ա՛ռ էս խնձորը, հերնումերդ կուտեն կջահելանան, աղլուխդ էլ տուր ձիուս քրտինքը սրբեմ՝ տամ տար, հերհումերդ քու հմար էնքամ լաց են էլե, որ ջուխտն էլ քոռացել են՝ էս աղլուխը որ քսեն աչքներին, էն սհաթը կսաղանան։

Խուդավերդին ա՝ ուրախ-ուրախ աղլուխը տալիս ա մեռլի Հրեշտակին, նա էլ ձիու քրտինքը սրբում ա՝ էլի եդ տալի Խուդավերդուն, հեննեն մնաս բարով ա անում ու էն սհաթը անէրևույթք ա բլնում։ Խուդավերդին շատ ա զարմանում, թե՝ էս ի՞նչ էր, ըսենց էկավ ու գնաց. ասուն փառք ա տալի ընկնում ճամփա։

Էթում ա, էթում ա, էթում ա՝ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մի օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում ա իրա քաղաքի սնուռը. տենում ա հրե մի նախրչի նախիրը արածացնում ա, էթում ա էդ նախրչու կուշտը հարցնում ա.— Բարո՛վ նախրչի,— ասում ա,— ըսկի ձեր քաղաքումը ի՞նչ կա, ի՞նչ չկա: