Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մերն ա՝ է՛ս յան, է՛ն յան ա ման գալի, էն ջախլախ ղութին բաց անում, տենում ա ընդի ա մարդի բերած Ֆասը. ուրախ-ուրախ տանում ա տալի տղին։

Տղեն մոր հեննա մնաս բարով ա անում դուս գալի, Ֆասը ճխտում ա գլուխը, ընկնում ճամփա:

Էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, հասնում ա մի պարզ զուլալ աղբրի, մտքումը ասում ա. «Էս լավ էլավ, հազիր ըստե նստեմ մի քիչ հաց-մաց ուտեմ, նոր ընկնեմ ճամփա»։

Նստում ա էդ աղբրի կշտին, հացի դաստախունը բաց անում, որ ուտի՝ տենում ա էն դիհը, հրես, մի քանի գող նստած հաց են ուտում, էն դիհն էլ մի բոլ մալ-դոլվաթ էր կիտած, էդ գողերը, որ տենում են, ձեն են տալի.– Ա՛յ տղա, ա՛յ տղա, արի մի քիչ ցախ-մախ կիտի, բե կրակի վրեն ածա:

Տղեն էն սհաթը Ֆասը դնում ա գլուխը, էթում մի բոլ խուրուխուշ, փետ ու փտուռ ա կիտում, բերում ա ածում ա կրակի վրա. մնացածն էլ կրակի կողքին կիտում ա։

Բիրդան գլուխը քոր ա գալի. Ֆասը վերնում ա, որ գլուխը քորի՝ էն դհիցը գողերը ձեն են տալի.— Տղա՛, քեզ չասեցի՞նք մի քիչ կրակի հմար խուրուխուշ կիտես։

Տղեն էն սհաթը մատը կծում ա, ասում ա. «Բալի էս Ֆասումը մի հունար կա, որ սրանք ինձ չտեսան»։ Եդո ասում ա.— Հրե՛ս, տես ինչքան եմ կիտե։

— Էդ եր բերեցիր, որ մենք քեզ չտեսանք, լա՛վ. դե գնա քո բանին։

Տղեն էթում ա ղրաղ, Ֆասը դնում ա գլուխը, գալի գողերի կշտին կայնում։

Հենց գողերը մի քիչ դինջանում են, բերում են իրենց գողացած ապրանքը, փողերը բաժանում են։ Ուսուլով էթում ա, նրանց կողքին կայնում ա, հենց որ փողերը բաժանում են իրար մեջ, որ տալիս են իրար՝ ձեռը քցում մի բուռը վերնում ա, ձեռը քցում ա՝ մի բո՜ւռը վերնում, ձեռը քցում ա՝ մի բո՛ւռը վերնում։ Գողերը տենում են, չէ՛, հընկերտինքը պակաս են տալի, կռիվ ղալմաղալը ընկնում ա դրանց մեջը: Գողերը քոմմա տալիս են իրար արինշեղեղ անում, սպանում․ մալ ու դոլվաթը մնում ա անտեր։

Գեղցու տղեն ա՝ ղոչաղ-ղոչաղ հավաքում ա, լցնամ խուրջինը, ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչը