Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստոծ գիտա, հասնում ա էն երկրին, որտեղ որ պտի էթար աշխատանքի: Էթում ա մի ղրաղ տեղ, մի պուճուր դուքան ա քրեհում իրա հմար, առուտուր ա անում, էժան, էժան ծախոտում ա՝ բոլ մուշտարի կիտում: Համա իրանից ըսկի մայա, յա փող չէր ծախսում, որ ապրանք, զադ առնի դուքանի համար։

Հա միալար են Ֆասը ճխտում էր գլուխը, էթում լավ-լավ հարուստ դուքաններից ապրանք ղողանում, բերում էժան—էժան ծախոտում:

Մին, էրկու, հինգ, տասը, էդ երկրի վաճառականները քոմմա թոփ են ըլնում, էթում թագավորի կուշտը գանգատ, թե.— Ա՛խր ըսենց բան չիլնի. մենք մեղք ենք, էլ չենք կարում օղլուշաղ պահի, պահպանի. քասատացել ենք էն զարիր վաճառականի արարմունքիցը: Մեր մալը օրը ցերեկով, կասես սատանա կա, սատանեքը քաշում են տանում, էլ ո՛նչ մուշտարի ա մոտ գալի, ո՛նչ զադ, ընդուր որ էն տղեն ընենց էժան ապրանք ա ծախում, որ մարդ մնում ա զարմացած: Ասսու սիրուն, ճար ունես՝ տե՛ս, մեղք ենք. քու երկրի վաճառականները, սովդաքյարները քոմմա քասատությունիցը կթողանք կփախնենք:

Էն դհիցը թագավորի աղջիկը մեյտան ա գալի, ասում ա.— Դուք արխային կացեք, ես մի ֆանդով կէթամ դրա թլիսմը կիմանամ:

Քոմմեքն էլ շնորհակալ կլնեն թագավորի աղջկանիցը, կէթան իրանց բանին:

Էդ թագավորի աղջիկն ա՝ բոլ թադարեք ա տենում, լավ-լավ դինինիք, լավ-լավ ուտելեղեն՝ էլ փուռը տված գառը, հնդուշկա, լավ-լավ խորակներ վերնում ա, էթում դո՛ւզ դպա էն Գեղցու տղի դուքանը։

Էթում ա հասնում դուքանը, դուզ մննում նեքսև:

— Բարո՛վ, բարո՛վ, ա՛յ աղպեր, ըսենց բան կըլի՝ դու ընչանք հմի ըստեղ առուտուր ես անում, ինձ ըսկի աչքիդ տակը չես առնում, չէ՞ մեղք եմ՝ մեռա քու ճամփեն պահելոն:

Գեղցու տղեն, որ չի տենում թագավորի աղջկանը, ուրախանում, աշխարքովը մին ա ըլնում, որ ում գշերը ճրագով էր ման գալի, ցերեկն ա գտնում: Բերում ա լավ հաց սարքում, թագավորի աղջիկն էլ իրա բերած պաշարն ա բաց անում, էդ տղի հեննա լավ ուտում են, խմում: